Հավ բրոկկոլիով և սնկով. Իրենց կազմվածքին հետևողները կգնահատեն այս ուտեստը

Հավ բրոկկոլիով և սնկով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հավ բրոկկոլիով և սնկով. Իրենց կազմվածքին հետևողները կգնահատեն այս ուտեստը

Եթե դուք այդպիսին եք, ապա ձեր սննդակարգում հաստատ գերակշռում է առողջարար բանջարեղենն, ինչպիսին է բրոկկոլին: Ինչ-որ մեկը սիրում է այն, ոմանք` ոչ: Բայց շատերն են փորձում օգտագործել այս կաղամբը, քանի որ այն պարունակում է ընդամենը 30 կկալ 100 գրամում: Ավելին, բրոկկոլին հարուստ է մանրաթելով, ինչը բարելավում է մարսողությունը և նյութափոխանակությունը, իսկ K, A, E վիտամինները, օմեգա -3 ճարպաթթուները  մաշկին և մազերին տալիս են առողջություն:

Որպեսզի բրոկկոլին դառնա ձեր սիրած կաղամբը, այն պետք է ճիշտ եփել: Մենք ձեզ համար պատրաստել ենք հրաշալի բաղադրատոմս, որի օգնությամբ կպատրաստեք հիանալի ուտեստ:

Դրա ախորժելի բույրը կտարածվի ամբողջ բնակարանում: Ամենայն հավանականությամբ, ձեր ընտանիքը կգա դեպի բույրը և կցանկանա փորձել այս խոհարարական ստեղծագործությունը:

Հավ բրոկկոլիով և սնկով

Հավ բրոկկոլիով և սնկով. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Հավի կրծքամիս 0,5 կգ
  • Բրոկկոլի 0,5 կգ
  • Շամպինիոն 250 գ
  • Արևածաղկի ձեթ 3 ճաշի գդալ
  • Սխտոր 3 պճեղ
  • Կոճապղպեղ 1 ճաշ գդալլ
  • Քնջութի յուղ 2 թեյի գդալ
  • Սոյայի սոուս 0.3 բաժակ
  • Շագանակագույն շաքար 1 ճաշի գդալ
  • Հավի արգանակ 1 բաժակ
  • Ցորենի ալյուր 0,25 բաժակ
  • Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի
  • Աղ` ըստ ճաշակի

Հավ բրոկկոլիով և սնկով
Հավ բրոկկոլիով և սնկով. Պատրաստման եղանակը

  1. 1 ճաշի գդալ բուսական յուղը լցնել խորը տապակի մեջ, տաքացնել: Վրան ավելացնել խորանարդիկներով կտրատված հավի միսը և ավելացնել աղ, պղպեղ: Տապակել մինչև ոսկե դարչնագույնը, մոտ 15-20 րոպե: Հավը մի կողմ դնել:
  2. Նույն թավայի մեջ տաքացրեք ևս 1 գդալ ձեթ և ավելացնել սունկը: Երբ սունկը մի փոքր փափկի, ավելացնել բրոկկոլին և եփեք մինչև փափկի: Սունկը և բրոկկոլին մի կողմ դնել: Տապակի մեջ ավելացնել 1 ճաշի գդալ յուղ:
  3. Այժմ տապակել աղացած սխտորը և կոճապղպեղը մինչև բույրը հայտնվի: Ավելացնել սոուսի մնացած բաղադրիչները՝ քնջութի յուղ, սոյայի սոուս, շագանակագույն շաքար, հավի արգանակ և ալյուր:
  4. Լցնել հավի միսը և բանջարեղենը սոուսի մեջ: Եփել եւս մի քանի րոպե, մինչև ամեն ինչ լավ եփվի: Մի մոռացեք, ընթացքում խառնել ուտեստը:

Հավ բրոկկոլիով և սնկով

Հավ բրոկկոլիով և սնկով կարելի է մատուցել բրնձով կամ արիշտայով: Բնօրինակ բաղադրատոմսում սունկ չկա: Բայց ուտեստն ավելի հագեցած և առողջ դարձնելու համար խորհուրդ ենք տալիս ավելացնել դրանք: Իսկ խիստ սննդակարգի բոլոր երկրպագուների համար կա մեկ այլ հիանալի գաղափար` ավելացնել ծնեբեկ: Այդպես կստացվի և համեղ, և ցածր կալորիականությամբ:

Հավը բրոկկոլիով և սնկով պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Առողջ սննդի գնահատողներին դուր կգա նաև այս բաղադրատոմսը

Խնդրում ենք Գնահատեք