Հատապտուղներով բլիթներ. Փարթամ և հյութալի են ստացվում

Հատապտուղներով բլիթներ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այս բաղադրատոմսով կարող եք եթերային և փափուկ Հատապտուղներով բլիթներ պատրաստել։ Ամենակարևորը՝ հետևեք բոլոր խորհուրդներին և հաջողության կհասնեք։

Հատապտուղներով բլիթներ

Հատապտուղներով բլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Տաք մածուն 500 մլ

_Ձու 1 հատ

_Շաքարավազ 1 ճաշի գդալ

_Աղ 0,5 թեյի գդալ

_Ալյուր մոտ 400 գր

_Սոդա 1 թեյի գդալ

_Բալ՝ ըստ ճաշակի

Հատապտուղներով բլիթներ

Հատապտուղներով բլիթներ

Հատապտուղներով բլիթներ. Պատրաստման եղանակը

_Ձուն խառնել աղի, շաքարավազի և վանիլինի հետ, հարել խառնիչով։

_Ձվի զանգվածի մեջ ավելացնել տաք մածունը, խառնել։

_Ալյուրը մաղել և մաս-մաս լցնել, հունցել, նայեք խտությանը, որպեսզի զանգվածը լինի թանձր, միատարր և առանց գնդիկների։

_Ավելացնել սոդան և արագ խառնել։

_Խմորը թողնել հանգստանա 15 րոպե։

_Կարելի է վերցնել բալ, հեռացնել կտերը կամ այլ հատապտուղներ և մրգի կտորներ:

_Խմորն այլևս պետք չի խառնել, պարզապես վերցնել ճաշի գդալով և դնել տապակի մեջ։

_Խմորի վրա դնել բալը, կափարիչով ծածկել տապակը և մի քանի րոպե տապակել թույլ կրակի վրա։

_Բլիթների երեսին մի քիչ էլ խմոր դնել, բլիթները շրջել և տապակել երկրորդ կողմը։

_Ահա թե ինչպես են ստացվում եթերային բլիթները հատապտուղների միջուկով։

Հատապտուղներով բլիթներ

Հատապտուղներով բլիթներ

Մատուցեք փարթամ բլիթները թթվասերով կամ մեղրով, եթե առանց հատապտուղների միջուկի են՝ վերցրեք շոկոլադե մածուկ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Փքուն ալադի

Խնդրում ենք Գնահատեք