Հացը Շամփուրի վրա. Նման բան հաստատ չեք փորձել

Հացը Շամփուրի վրա. ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հացը Շամփուրի վրա. Նման բան հաստատ չեք փորձել, առաջարկում ենք պատրաստել

Քաղաքից դուրս խնջույքների համար բազմաթիվ քաբաբի ու խորովածի բաղադրատոմսեր կան, կարելի է պատրաստել տարատեսակ նախուտեստներ: Խնջույքի գաղափարների հետ կապված խնդիրներ, գրեթե երբեք չեն ծագում:

Բայց հացի հարցը մի փոքր այլ է: Սովորաբար մենք վերցնում ենք կամ սովորական բոքոն, կամ լավաշ: Բայց կա մի յուրահատուկ գաղափար. Կարելի է տանը խմորը պատրաստել, ապա այն ուղղակի կրակի վրա թխել, ստանալով անուշաբույր տնական հաց մաքուր օդում վայելելու համար:

Նման հաց պատրաստելու հարցում ոչ մի բարդ բան չկա: ինքներդ կհամոզվեք: Դե, իսկ եթե քաղաքից դուրս չեք գալու, բայց հետաքրքրեց` կարող եք այս հացիկները թխել ջեռոցում:

Նախքան խմորը փաթաթելը, պետք է փայտե շամփուրները դնել ջրի մեջ: Այդպիսով դրանք չեն վառվի ջեռոցում:

Հացը Շամփուրի վրա.

Հացը Շամփուրի վրա. Բաղադրիչները

  • Ցորենի ալյուր 400 գ
  • Ջուր 250 մլ
  • Շաքարավազ 1 գդալ
  • Խմորիչ 7 գ
  • Պրովանսյան համեմունքներ 1 թեյի գդալ
  • Արևածաղկի ձեթ 3 ճաշի գդալ
  • Աղ 1 թեյի գդալ
  • Ձվի դեղնուց 1 հատ
  • Կաթ 50 մլ

Հացը Շամփուրի վրա.

Հացը Շամփուրի վրա. Պատրաստման եղանակը

  1. Խառնել ալյուրը, ջուրը, խմորիչը և շաքարը, թողնել մնա 10 րոպե:
  2. Ավելացնել համեմունքները, բուսական յուղ և աղ, հունցել խմորը: Թողնել այսպես 40-60 րոպե սննդային թաղանթով ծածկված, որպեսզի հասունանա:
  3. Խմորը լավ տրորել, ապա բաժանել 6 մասի: Յուրաքանչյուր մասից ձևավորել պարանիկներ և թող 10 րոպե մնան:
  4. Արդեն հասած խմորի յուրաքանչյուր շերտ փաթաթել շամփուրի վրա: Շարել դրանք յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի եզրերին: Թողեք ևս 10 րոպե մնա:
  5. Ձվի դեղնուցը խառնել կաթի հետ, քսել խմորի վրա: Թխել հացը մոտ 30 րոպե 180-200 ° C ջերմաստիճանում:

Հացը Շամփուրի վրա.

Խմորի հետ աշխատելիս կնկատեք, որ այն կպչում է ձեռքերին: Բայց մի՛ ավելացրեք ալյուր, որ հացը ստացվի փարթամ և եթերային: Ավելի լավ է ձեռքերին քսել մի քիչ բուսական յուղով:

Մի խորհուրդ էլ` մեկ շամփուրը կարող է չդիմանալ խմորի ծանրությանը, այնպես, որ լավ կլինի, եթե մի շերտ խմորը փաթաթեք 2-3 իրար կպցրած շամփուրիկների վրա:

Բավական է մի քանի րոպե այս հացը պահել կրակի վրա և խորովածի ծխով հագեցած փխրուն հաց կվայելեք:

Բարի ախորժակ:

Ֆիթնես Հաց․ Առողջ դիետիկ Հաց ստանալու Բաղադրատոմս Տնային Պայմաններում

Խնդրում ենք Գնահատեք