Հացի ձողիկներ. Թե ամենօրյա, թե ընկերական հավաքույթների համար

Հացի ձողիկներ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Դուք հաստատ դեռ չեք պատրաստել այդպիսի հացի ձողիկներ։

Սրանք շատ ավելի համեղ են ստացվում, քան խանութից գնվածները՝ ներսից փափուկ, դրսից խրթխրթան, չաման սերմերով ցրված:

Հացի ձողիկներ

Հացի ձողիկներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր 100 գր

_Կարագ 250 գր

_Ալյուր 200 գր

_Դեղնուց 1 հատ

_Քացախ 2 ճաշի գդալ

_Ջուր 100 մլ

_Աղ 1 թեյի գդալ

_Ձու 1 հատ

_Աղ, չաման՝ ըստ ճաշակի

Հացի ձողիկներ

Հացի ձողիկներ

Հացի ձողիկներ. Պատրաստման եղանակը

_Ալյուրը (100 գ) մաղել և խառնել փափկած կարագի հետ։

_Մնացած ալյուրը խառնել դեղնուցի, աղի, քացախի և ջրի հետ։

_Զանգվածները խառնել, մինչև հարթ ու կպչուն խմոր ստացվի։

_Սեղանին ալյուր ցանել, խմորի շերտը գրտնակել ու մեջտեղում ալյուրոտ կարագի մի կտոր դնել։

_Խմորը փաթաթել ծրարի տեսքով և գրտնակել մեծ շերտով, որը հետո պետք է ծալել ուղղանկյունաձև։

_30 րոպեով դնել սառնարան։

_Կրկին շերտով գրտնակել, նորից ծրարով ծալել, այնուհետև՝ ուղղանկյուն, նորից դնել սառնարանը։

_Շերտով գրտնակել և հարած ձու քսել։

_Ցանել աղ և չաման կամ քնջութի սերմեր։

_Շերտը ձողիկներով կտրել ու դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա։

_Թխել 230 աստիճանով մոտ 10 րոպե, մինչև ոսկե դարչնագույնը:

Հացի ձողիկներ

Հացի ձողիկներ

Այսպիսի ձողիկներ կարելի է մատուցել հացի փոխարեն կամ որպես թեյի համեղ խորտիկ։

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք