Երբ բոլորովին ժամանակ չունեք, կարող եք Հացով կարկանդակներ պատրաստել, դրանք միշտ շատ համեղ և փափուկ են ստացվում:
Որքան արագ, այնքան էլ համեղ է ստացվում:

Հացով կարկանդակներ. Անհրաժեշտ բաղադրիչները
— Հաց
— Ձու 3 հատ
— Կանաչ սոխ
— Աղ և պղպեղ ըստ ճաշակի
— Բուսական յուղ

Պատրաստման եղանակը
_Սոխը մանր կտրատել։
_Խաշած ձվերը նույնպես մանր կտրատել։
_Ձվերը խառնել սոխի հետ, աղ և պղպեղ անել ըստ ճաշակի։
_Վերցնել տոստ հաց կամ բոքոն, կտրել կեղևը։
_Հացը մի քանի վայրկյան թաթախել ջրի մեջ, մի փոքր քամել, մեջը լցնել միջուկը և ձևավորել կարկանդակ։
_Բուսական յուղը տաքացնել, կարկանդակները երկու կողմից տապակել։
_Դնել թղթե սրբիչների վրա, որ ավելորդ ձեթը քամվի, ապա դնել մատուցման ափսեի վրա:

Կարկանդակների միջուկը կարող եք ընտրել ըստ ցանկության։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ընտիր պեռաշկի







