Հացով ձվածեղ. Ամենարագ, հագեցնող ու մատչելի նախաճաշը

Հացով ձվածեղ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հացով ձվածեղ. Ամենարագ, հագեցնող ու մատչելի նախաճաշը

Հաճախ ձեզ հետ  էլ պատահած կլինի, որ տան անդամներն իրար հետ չպայմանավորվելով՝ հաց են բերում տուն ու չեք հասցնում այդքանն ուտել: Իհարկե այդպես հաճախ է պատահում, նման դեպքերում իհարկե օգտագործում ենք կոտլետներ, չորահաց պատրաստելու համար: Բայց երբեմն ես այդ հացով համեղ ուտեստ եմ պատրաստում:

Ճաշատեսակը շատ պարզ է:  Դրա մեջ կարող եք տարբեր մթերքներ դրել՝ երշիկ, սոխ, սունկ և նույնիսկ ավելի շատ պանիր: Ամոթ չէ նույնիսկ հյուրերին առաջարկելը: Այնպես որ, փորձեք, կսազի բոլոր առիթներին, թե որպես նախաճաշ, թե որպես ընթրիք:

Հացով ձվածեղ

Հացով ձվածեղ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Բոքոն 1 հատ
  • Լոլիկ 2 հատ
  • Կարագ 50 գ
  • Սուլուգունի պանիր 200 գ
  • Ձու 4 հատ
  • Թթվասեր 3-4 ճաշի գդալ
  • Կանաչիներ 0.5 փունջ
  • Ջուր 0.5 թեյի գդալ
  • Սխտոր 1-2 պճեղ
  • Աղ՝ ըստ ճաշակի

Հացով ձվածեղ

Հացով ձվածեղ

Հացով ձվածեղ. Պատրաստման եղանակը

  1. Կտրեք հացը շերտերով: Քսել յուրաքանչյուր կտորը կարագի բարակ շերտով: Հովհարաձև շարել հացի կտորները բուսական յուղով յուղված կլոր ձևամանի մեջ:
  2. Լվանալ լոլիկը, չորացնել և կտրել օղակներով: Կտրել պանիրը շերտերով: Դրանք հերթով շարել հացի կտորների միջև:
  3. Ձվերն առանձին հարել թթվասեր, աղ և սառը ջուր ավելացնելով: Հենց ջուրն է, որը ձվածեղը կդարձնի ծակոտկեն և կխոչընդոտի դրա նստելուն: Զանգվածին ավելացնել կտրատած կանաչիներ և խառնել:
  4. Ձվի զանգվածը լցնել հացով ձևամանի մեջ և դնել այն 200 աստիճանով տաքացրած ջեռոցում 30-35 րոպե:
  5. Պատրաստ լինելուց 5 րոպե առաջ ճզմել սխտորը և հավասարապես տարածել մակերեսի վրա:

Հացով ձվածեղ

Հացով ձվածեղը պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Արագ նախաճաշ

Խնդրում ենք Գնահատեք