Հաց թավայի մեջ. Համեղ ու անուշաբույր տնական բլիթներ
Հաց առանց վառարանի, գոնե մեկ անգամ փորձելով այս բաղադրատոմսը, համոզվելով, թե որքան հարմար ու պարզ է թխվում այն, դուք ընդմիշտ կմոռանաք, թե ինչ բան է խանութից հաց գնելը:
Ի վերջո, դուք կհամոզվեք, որ տնական հացը շատ ավելի համեղ է և ավելի անուշաբույր: Պատրաստման եղանակը շատ հեշտ է, իսկ այս բաղադրատոմսն իր հարմարության ու արագության առումով անգերազանցելի է, անպայման թխեք և համոզվեք:
Ձեզ պետք է երկու պայման՝ անհրաժեշտ մթերքներ և ընտանիքի անդամներին համեղ ու տնական հաց մատուցելու ցանկություն:

Հաց թավայի մեջ. Անհրաժեշտ բաղադրիչներ
- Ալյուր 400 գ
- Չոր խմորիչ 7 գ
- Աղ 1 թեյի գդալ
- Շաքարավազ 2 թեյի գդալ
- Ջուր 200-220 մլ

Հաց թավայի մեջ. Պատրաստման եղանակը
- Ալյուրը մաղել խորը ամանի մեջ, ապա լցնել խմորիչը, ավելացնել աղ և շաքար: Մանրակրկիտ խառնել ամեն ինչ, որ հնարավորինս միասեռ ստացվի այն:
- Դրանից հետո ամանի մեջ լցնել ջուրը, խմորը հունցել, այնուհետև վրան թեթևակի քսել բուսական յուղ և թողնել 1 ժամ հասունանալու համար:
- Դրանից հետո հանել խմորը, նորից լավ հունցել, բուսայուղ լցնել թավայի մեջ, խմորը տարածել դրա վրա, կափարիչով ծածկել և թողնել այդ վիճակում մնա ևս կես ժամ:
- Այժմ անցնենք հաջորդ քայլին՝ պետք է խմորը տեղափոխել ավելի խորը տապակի մեջ, դնել կրակի վրա:
- Հացի խմորը մարմանդ կրակի վրա թխել երկու կողմերից մինչև ոսկե դարչնագույն կեղևի ստացվելը:

Հացը թավայի մեջ պատրաստ է: Ստացվում է շատ փափուկ միջուկով, խրթխրթան կեղևով հաց, իսկական նրբություն:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Ֆիթնես հաց







