Հաց խոհարարական տոպրակի մեջ. Հրաշք բաղադրատոմս, որ պետք է անպայման փորձել
Երբ Ինտերնետում հետաքրքիր բաղադրատոմսեր էի փնտրում, ես հանդիպեցի այս մեկին: Ինձ զարմացրեց հաց թխելու եղանակը և ցանկացա անմիջապես ստուգել այս հիանալի մեթոդը: Սկզբում կասկածներ կային, որ «տոպրակի» հացը խթրխրթան և լավ թխված կլինի: Բայց բաղադրատոմսը գերազանցեց իմ բոլոր սպասելիքները:
Խմորը նման էր կենդանի էակի: Թվում էր, թե շնչում է: Շատ կարևոր է օգտագործել որակյալ խմորիչ: Նախքան խմորը հունցելը, միշտ ստուգում եմ դրանք: Եթե ջրի և շաքարի հետ խառնվելուց հետո խմորիչը մի քանի րոպեից պղպջակում է, ապա այն աշխատող է: Արդեն ամեն ինչ պարզ է, խմորը լավը կլինի: Ուրեմն եկեք թխենք հաց խոհարարական տոպրակի մեջ:

Հաց խոհարարական տոպրակի մեջ. Անհրաժեշտ բաղադրիչները
- Ցորենի ալյուր 420 գ
- Ջուր 270 մլ
- Արևածաղկի ձեթ 3-4 ճաշի գդալ
- Շաքարավազ 1 թեյի գդալ
- Խմորիչ 7 գ
- Չաման 1 թեյի գդալ
- Աղ 1 թեյի գդալ



Հաց խոհարարական տոպրակի մեջ. Պատրաստման եղանակ
- Ջուրը տաքացնել 40 աստիճանով և լուծել խմորիչն ու շաքարավազը դրա մեջ: 10 րոպե անց ավելացնել չաման, աղ, մաղով անցկացրած ալյուր և հարել: Լցնել 2 ճաշի գդալ ձեթ և հուցել միատարր խմոր:
- Խմորը բավականին կպչուն է ստացվում: Ալյուրով գերհագեցնելուց խուսափելու համար ձեռքերը յուղել արևածաղկի ձեթով և խմորը հունցել:
- Ապա ծածկել սննդային թաղանթով և տաք տեղում թող մնա 45 րոպե: Հետո խմորը նորից հունցել՝ եզրերից քաշելով և դեպի մեջտեղ ծալելով:
- Կրկին ծածկել պլաստիկ թաղանթով և թող մնա ևս 30 րոպե:
- Ալյուրը ցանել աշխատանքային մակերեսին, վրան դնել խմորը և թաթախել ալյուրի մեջ: Ձեռքերով ձևավորեք 1,5-2 սմ հաստությամբ ուղղանկյուն շերտ: Ոլորել ռուլետաձև և սեղմել եզրերը, շրջել այնպես, որ կարը լինի ներքևում:
- Հացի ամբողջ մակերևույթին անկյունագծով մի քանի փոքր կտրվածքներ անել: Խմորը զգուշորեն տեղափոխել տապաման տոպրակի մեջ, կապել այն երկու կողմերից: Դնել ջեռոցի տապակի վրա և թող մնա 15-20 րոպե:

Դնել ջեռոցի տապակը սառը վառարանի միջին դարակի վրա: Միացնել ջեռոցը 200 աստիճանով և հացը թխել միացման պահից 45 րոպե: Պատրաստի հացը հանեք տոպրակից և տեղափոխել մետաղալարով ցանցի վրա: Կտրեք ամբողջովին սառչելուց հետո:

Այս եղանակով պատրաստված սպիտակ հացը շատ ավելի համեղ է և փափուկ, քան մյուսները: Խոհարարական տոպրակի շնորհիվ այն թխվում է հավասարաչափ և ընդհանրապես չի այրվում: Նույնիսկ ամուր փակված տոպրակի մեջ հացը փխրուն է ստացվում: Այս բաղադրատոմսն իսկական հայտնագործություն է:
Հացը խոհարարական տոպրակի մեջ պատրաստ է:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Համեղ ֆիթնես հաց







