Հեշտ նախաճաշ. Այն գրեթե նման է կարտոֆիլի պիցցայի:
Եթե չգիտեք, թե ինչ պատրաստել նախաճաշին կամ ինչպես պատրաստել արագ խորտիկ, փորձեք այս պարզ բաղադրատոմսը:

Հեշտ նախաճաշ. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները
_ կարտոֆիլ 600 գ
_ ցանկացած երշիկ 350 գ
_ ձու 4 հատ
_ աղ, պղպեղ, համեմունքներ, անուշաբույր կանաչիներ
_ կանաչ սոխ և սամիթ
_ եգիպտացորենի օսլա 3 ճաշի գդալ
_ բուսական յուղ 40 մլ
_ պանիր 100 գ

Հեշտ նախաճաշ. Պատրաստման եղանակը
_ Կարտոֆիլը մաքրել, լվանալ և քերել խոշոր քերիչով։
_ Լցնել սառը ջրի մեջ և ողողել ավելորդ օսլան, դատարկել ջուրը և լավ քամել զանգվածը։
_ Քերեք պանիրը և նրբերշիկը խոշոր քերիչով։
_ Ձվերը աղ, պղպեղ անել, ավելացնել տարբեր համեմունքներ և անուշաբույր կանաչիներ ըստ ճաշակի, խառնել մինչև հարթ լինի։
_ Սոխը և մյուս կանաչիներն ըստ ճաշակի մանր կտրատել և խառնել ձվի զանգվածի հետ։
_ Կարտոֆիլի զանգվածը խառնել երշիկի հետ, ավելացնել օսլան և խառնել։
_ Այս զանգվածին ավելացնել ձվերը կանաչիներով, խառնել։
_ Տապակը յուղել և զանգվածը լցնել մեջը, ծածկել կափարիչով և 10 րոպե մարմանդ կրակի վրա տապակել մի կողմից։
_ Օգտագործելով ափսե, շրջեք մյուս կողմի վրա և տապակել կափարիչի տակ:
_ Եփելու ավարտից մի քանի րոպե առաջ վրան ցանել քերած պանիր։ Ծածկեք կափարիչով և եփել մինչև պանիրը հալվի։
Մատուցելուց առաջ վրան սամիթ ցանել։

Ճաշատեսակը կարող եք մատուցել թթվասերով, տնական տարբեր սոուսներով, թարմ բանջարեղենով աղցաններով։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Արագ նախաճաշ







