Հյութալի կոտլետներ. Նուրբ, փափուկ, համեղ և դյուրամարս ուտեստ

Հյութալի կոտլետներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հյութալի կոտլետներ. Նուրբ, փափուկ, համեղ և դյուրամարս ուտեստ

Աղացած մսին ավելացված կաղամբի շնորհիվ դուք ստանում եք շատ նուրբ կոտլետներ, որոնք հաստատ ձեզ դուր կգան:

Հյութալի կոտլետներ

Հյութալի կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Կաղամբ 300 գ
  • Ցանկացած աղացած միս 150 գ
  • Ձու 1 հատ
  • Սոխ 1 հատ
  • Թթվասեր 2 ճաշի գդալ
  • Ալյուր 3 ճաշի գդալ
  • Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
  • Կանաչիներ՝ ըստ ճաշակի

Հյութալի կոտլետներ

Հյութալի կոտլետներ. Պատրաստման եղանակը

  1. Կաղամբը մանր ու բարակ կտրատել:
  2. Կտրել սոխը բարակ շերտերով և խառնել կաղամբի հետ:
  3. Եռացրած ջուրը լցնել կաղամբի և սոխի վրա և թողնել 5 րոպե: Որից հետո ջուրը քամել:
  4. Կաղամբը խառնել ձվի, աղացած մսի, թթվասերի, ալյուրի, աղի, պղպեղի և մանր կտրատած կանաչիների հետ:
  5. Հունցել զանգվածը և ձևավորել կոտլետներ:
  6. Տաք թավան յուղել բուսական յուղով և դնել կոտլետները:
  7. Ջեռոցը տաքացնել 200 աստիճանով և կոտլետները եփել մոտ 30 րոպե:
  8. Հուշում. Կոտլետներն ավելի նուրբ և բուրավետ դարձնելու համար զանգվածին ավելացրեք դդմիկ, որը քերած է միջին քերիչով և հյութը քամած: Զանգվածին կարող եք նաև ավելացնել տապակած սունկ, այդ դեպքում սնկով համեմված կոտլետներ կունենաք: Կտրտած սխտորն էլ չի վնասի, կարելի է ավելացնել նաև համեմ, այդ դեպքում կոտլետներն ընդհանրապես չեն տարբերվի մսով կոտլետներից:
  9. Պատրաստ լինելուց 10 րոպե առաջ կարելի է կոտլետների վրա ցանել քերած պանիր:
Հյութալի կոտլետներ
Հյութալի կոտլետները պատրաստ են:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Քյուֆթա պատրաստելու 2 համեղ տարբերակ

Խնդրում ենք Գնահատեք