Հյութալի կոտլետներ. Ջեռոցում թխվող կոտլետները պարզ և արագ բաղադրատոմսով շատ ավելի առողջարար են

Հյութալի կոտլետներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հյութալի կոտլետներ. Սրանք ցանկացած տնային տնտեսուհու և պրոֆեսիոնալ խոհարարի հիմնական ուտեստներից են:

Հյութալի կոտլետ պատրաստելը բավականին դժվար է։ Անհրաժեշտ է հաշվի առնել նրբությունների մի ամբողջ շարք։ Օրինակ, պարզվում է, որ կոտլետների մեջ կաթ, հաց, սոխ մտցնելը նպատակահարմար չէ։ Առանց այս բաղադրիչների, կոտլետները կարող են շատ ավելի լավ ստացվել:

Իհարկե, այս հայտարարությունը կվիճարկեն ավագ սերնդի ներկայացուցիչները, տատիկներն ու տնային տնտեսուհիները։

Մենք չենք վիճի այն մասին, թե որ կոտլետներն են ավելի լավը։ Պարզապես ցույց կտանք ջեռոցում  պատրաստվող հյութալի կոտլետների բաղադրատոմսը։

Հյութալի կոտլետներ

Հյութալի կոտլետներ. Բաղադրիչները

_ աղացած միս — 800 գ

_ աղ — կես թեյի գդալ

_ սոխ — 130 գ

_սխտոր — մի պճեղ

_ չոր բոքոն — 5 շերտ

_ կաթ — 200 մլ

Հյութալի կոտլետներ

Հյութալի կոտլետներ. Պատրաստման եղանակը

_ Չոր հացի վրա պետք է լցնել տաք կաթ և թողնել 10-15 րոպե, որպեսզի հացի կտորները խոնավանան։

_ Այդ ընթացքում սոխն անցկացնել մսաղացով ու ավելացնում աղացած մսով ամանի մեջ։

_ Հացից պետք է քամել ավելորդ կաթը և սոխի նման անցկացնել մսաղացով։

_ Հացի շիլան լցնել աղացած մսի վրա, աղ անել, մանրակրկիտ խառնել և հարել 15 անգամ։

_ Ջեռոցի տապակի վրա յուղաթուղթ դնել, աղացած մսից փոքրիկ կոտլետներ ձևավորել, անմիջապես շարել յուղաթղթի վրա։

_ Ջեռոցը պետք է տաքացվի մինչև 200 աստիճան։

_ Կոտլետները պատրաստել ջեռոցում մոտ կես ժամ։

Հյութալի կոտլետներ

Այս դասական կոլոլակների բաղադրատոմսն աներևակայելի պարզ է։

Այն հնարավորություն է տալիս հիանալի ընթրիք պատրաստել ոչ միայն մասնագետներին, այլև սկսնակ խոհարարներին։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Իշլի քուֆթա

Խնդրում ենք Գնահատեք