Հյութալի կոտլետներ կարտոֆիլի մուշտակով. Համեղ ուտեստ ամբողջ ընտանիքի համար

Հյութալի կոտլետներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հյութալի կոտլետներ պատրաստելն ամեն տանտիրուհու «կարևոր» գործերից է, քանի որ դա մի ուտեստ է, որը պատրաստվում է բավականին պարզ և արագ։ Եվ սա միակ առավելությունը չէ։ Իրականում և մեծերը, և երեխաները պաշտում են նման հյութեղ մսային ուտեստը:

Այսպիսով, մենք առաջարկում ենք անսովոր կոտլետների բաղադրատոմս, որը կզարմացնի ձեր սիրելիներին։ Պարզապես անմիջապես զգուշացնում ենք, որ պետք է ավելի շատ եփել )

Հյութալի կոտլետներ

Հյութալի կոտլետներ կարտոֆիլի մուշտակով. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Կարտոֆիլ 1 կգ

_Խոզի միս 500 գ

_Ցորենի ալյուր 4 ճաշի գդալ

_Կարագ 100 գ

_Սխտոր 2 պճեղ

_Սամիթ՝ ըստ ճաշակի

_Սոխ 1 հատ

_Արևածաղկի ձեթ՝ ըստ ճաշակի

Հյութալի կոտլետներ

Հյութալի կոտլետներ

Հյութալի կոտլետներ կարտոֆիլի մուշտակով. Պատրաստման եղանակը

_Սխտորը մանր քերիչով քերել, սամիթը մանր կտրատել։ Խառնել դրանք և ավելացնել կարագին։ Բոլոր բաղադրիչները պատառաքաղով տրորել։ Ստացված զանգվածը փաթաթել սննդային թաղանթով և 10 րոպե դնել սառցախցիկում։

_Սոխը քերել և ավելացնել աղացած մսին, աղ և պղպեղ անել: Ամեն ինչ խառնել, աղացած մսից պատրաստել նույն չափի 10 կոլոլակ։

_Սառեցրած կարագը բաժանել 10 մասի և յուրաքանչյուրը դնել աղացած մսի մեջ։ Այնուհետև կոտլետը ձևավորել։

_Այժմ մաքրած հում կարտոֆիլը մանր քերիչով քերել։ Ավելորդ հյութը ձեռքերով քամեք։

_Կարտոֆիլին ավելացրեք ձու, աղ, պղպեղ և ալյուր։ Բոլոր բաղադրիչները մանրակրկիտ խառնել, կարտոֆիլի խառնուրդի մեջ դնել կոտլետը և փաթաթել։

_Տաքացած տապակի մեջ լցնել մեծ քանակությամբ արևածաղկի ձեթ։ Տապակել կոտլետները մինչև ոսկե դարչնագույնը:

_Այնուհետև դրանք տեղափոխեք յուղաթղթով ծածկված տապակի մեջ։

_Կոտլետները 25 րոպեով դնել 170 աստիճան տաքացրած ջեռոց։

Հյութալի կոտլետներ

Հյութալի կոտլետներ

Կարտոֆիլի մուշտակով համեղ կոտլետները պատրաստ են։

Բարի ախորժակ

Տեսանյութ

Կիևյան կոտլետներ

Խնդրում ենք Գնահատեք