Հյութալի կրծքամիս. Անշուշտ, կհավանեք այս բաղադրատոմսով պատրաստված կրծքամիսը: Պարզապես փորձեք և ինքներդ կոտլետները կսկսեք պատրաստել ամեն հարմար առիթով:
Հավի կրծքամսով հյութալի կոտլետներ. Անչափ շատ եմ սիրում դրանք: Իրականում գաղտնիքը համեղ և անուշաբույր խմորի մեջ է: Դրա շնորհիվ հավը պարզապես փոխակերպվում է:

Հյութալի կրծքամիս. Անհրաժեշտ բաղադրիչները
_Հավի փափկամիս 700 գրամ
_Ձու 4 հատ
_Սոխ 1 մեծ գլուխ
_Թթվասեր 3 ճաշի գդալ
Խմորի համար
_Մայոնեզ 3 ճաշի գդալ
_Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
_Ալյուր 4 ճաշի գդալ

Հյութալի կրծքամիս. Պատրաստման եղանակը
_Հավի կրծքամիսը կտրատել կտորներով և ծեծել:
_Սոխը քերել, նույնիսկ կարող եք մանրացնել բլենդերով, որքան մանր ստացվի, այնքան լավ:
_Հարել ձվերը, ավելացնել թթվասերը, մայոնեզը, սոխը, աղը և պղպեղը:
_Ավելացնել ալյուր, ամեն ինչ խառնել՝ մինչև հարթվի:
_Հավի մսակտորները թաթախել խմորի մեջ և երկու կողմից տապակել բուսական յուղով:

Հավի կոտլետները մատուցել աղցանով, կարտոֆիլով, շիլայով:
Այո, ամեն ինչով, ինչ կցանկանաք: Այն բոլոր դեպքերում շատ համեղ կլինի:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Հավի կրծքամսով աղցան







