Հյութալի կրծքամիս. Թխել 15 րոպե և նրբահամ ուտեստը պատրաստ է

Հյութալի կրծքամիս ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Թռչնի մսի յուրահատկությունը կայանում է նրանում, որ սովորական եղանակով դժվար ստանալ հյութալի կրծքամիս:

Մսի մանրաթելերն արագ չորանում են բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ և այդ պատճառով շատերը չեն սիրում եփել կրծքամիսը, միայն կոտլետներ են պատրաստում։

Հյութալի կրծքամիս

Հյութալի կրծքամիս. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավի կրծքամիս 1 հատ

_Ձեթ 1 թեյի գդալ

_Սոյայի սոուս 1 ճաշի գդալ

_Խնկունի, պղպեղ, մանանեխ՝ ըստ ճաշակի

Հյութալի կրծքամիս

Հյութալի կրծքամիս. Պատրաստման եղանակը

_Մի քանի շերտով ծալված փայլաթիթեղով ձևաման պատրաստել կամ օգտագործել պատրաստի կաղապար։

_Կրծքամիսը յուղել ձեր ցանկությամբ բուսական յուղով, սոյայի սոուսով, շաղ տալ խնկունի և այլ համեմունքներ։

Խորհուրդ՝ աղ անել պետք չէ, սոյայի սոուսի մեջ բավականաչափ աղ կա, այն կհագեցնի միսը։

_Քսել մանանեխ ձեր ցանկությամբ։

_Միսը դնել կաղապարի մեջ, ծածկել փայլաթիթեղով և դնել ջեռոցը։

_Թխել 220 աստիճան տաքացված ջեռոցում՝ մոտ 15 րոպե։

Կրծքամիսը մատուցեք տարբեր կողմնակի ուտեստների, աղցանների, սոուսների հետ։

Հյութալի կրծքամիս

Շատ համեղ է ստացվում, եթե մնացած հավելումներին մեղր ավելացնեք, մեկ ճաշի գդալը բավական կլինի։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավի կրծքամսով տապակա

Խնդրում ենք Գնահատեք