Իհարկե այս ուտեստի անթիվ բաղադրատոմսեր կան, եկեք մենք էլ պատրաստենք Հյութալի միջուկով նրբաբլիթներ:
Նրբաբլիթների խմորը բարակ և նուրբ է ստացվում: Կարող եք վերցնել ցանկացած միջուկ, բայց մսով դրանք կլինեն ամենաախորժելին ու համեղը։

Հյութալի միջուկով նրբաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կաթ 350 մլ
_Եռման ջուր 150 մլ
_Ձու 2 հատ
_Շաքարավազ 25 գր
_Մի պտղունց աղ
_Բուսական յուղ 25 գր
_Ալյուր 200 գր
Միջուկի համար
_Եփած միս 500 գր
_Սոխ 1 հատ
_Արգանակ
_Կարագ 35 գր
_Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի
_Կանաչիներ, սխտոր՝ ըստ ճաշակի

Հյութալի միջուկով նրբաբլիթներ. Պատրաստման եղանակը
_Ալյուրը մաղել, խառնել աղի և շաքարավազի հետ, ձվերը հարել, ավելացնել կաթը, խառնել և լցնել ալյուրի վրա, խառնել, մինչև հարթվի։
_Լցնել եռման ջուրը և խառնել, որպեսզի խմորը ոչ շատ թանձր և ոչ էլ ջրիկ լինի, պարզապես պետք է կարգավորել լցվող ջրի քանակը։
_Որքան խմորը բարակ լինի, այնքան նրբաբլիթները լավ կստացվեն։
_Խմորը թողնել 15 րոպե։
_Միջուկի համար եփած միսը աղալ և խառնել տապակած սոխի, աղի, պղպեղի, կարագի, համեմունքների և կանաչիների հետ։
_Եթե միջուկը պինդ է ստացվում, մի քիչ այն արգանակից ավելացնել, որի մեջ միսը եփվել է։
_Տապակել նրբաբլիթները երկու կողմից և շարել իրար վրա:
_Լցոնել թերթիկները՝ փաթաթելով նրբաբլիթներ։
_Հալեցնել կարագը, դրանով տապակել նրբաբլիթները թավայի մեջ։

Նրբաբլիթները ստացվում են բուրավետ, խրթխրթան կեղևով, հյութալի և համեղ միջուկով։
Մատուցեք թթվասերով կամ թարմ բանջարեղենով աղցանների հետ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ավանդական նրբաբլիթներ







