Հյութալի միջուկով չեբուրեկ. Լավագույն հյուրասիրությունը ընթրիքին

Հյութալի միջուկով չեբուրեկ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Հյութալի միջուկով չեբուրեկ կարելի է պատրաստել տարբեր ձևերով, քանի որ այսօր կան բազմաթիվ բաղադրատոմսեր։

Բայց ես գտա ամենաօպտիմալը, համեղն ու պարզը՝ հյութալի միջուկով ու խրթխրթան խմորով։

Հյութալի միջուկով չեբուրեկ

Հյութալի միջուկով չեբուրեկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կաթ 1 բաժակ

_Ջուր 1 բաժակ (200 մլ)

_Սոդա 10 գր

_Ալյուր 4,5 բաժակ

_Աղ 1 թեյի գդալ

Միջուկը պատրաստելու համար

_Աղացած միս 400 գր

_Սոխ 2 հատ

_Կանաչի, աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի

_Ջուր 100 մլ

Հյութալի միջուկով չեբուրեկ

Հյութալի միջուկով չեբուրեկ. Պատրաստման եղանակը

_Տաք կաթն ու ջուրը խառնել։

_Ավելացնել աղն ու սոդան, խառնել։

_Ալյուրը մաղել և մաս-մաս լցնել զանգվածի մեջ, նախ բահիկով խառնել, ապա շարունակել ձեռքերով հունցել։

_Սեղանին ալյուր ցանել ու խմորը հունցել։

_Խմորը ծածկել և թողնել 10 րոպե։

_Աղացած միսը համեմել մանր կտրատած սոխով, սամիթով, մաղադանոսով, աղով, պղպեղով և ըստ ճաշակի համեմունքներով։

_Եթե ​​զանգվածը շատ թանձր և պինդ է, ապա մաս-մաս լցնել սառցե ջուրը աղացած մսի մեջ և խառնելով աղացած միսը՝ հունցել։

_Խմորը դնել ալյուր ցանած սեղանի վրա, բաժանել մասերի և յուրաքանչյուրը գնդել։

_Գնդիկները գրտնակել շերտով, դնել միջուկը և ձևավորել։

_Տապակել դրանք տաք բուսայուղի մեջ մինչև ոսկե դարչնագույնը երկու կողմից, թույլ կրակի վրա։

_Դնել թղթե սրբիչների վրա, որ յուղը քամվի, ապա շարել ափսեի մեջ և մատուցել:

Հյութալի միջուկով չեբուրեկ

Շնորհիվ այն բանի, որ կաթը խառնում եք ջրի հետ, խմորը ռետինի նման ձգվող չի լինի, այն կլինի փափուկ և խրթխրթան։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ընտիր պեռաշկի

Խնդրում ենք Գնահատեք