Հյութալի և համեղ կոտլետներ. Ամենասիրված, անփոխարինելի ուտեստը

Հյութալի և համեղ կոտլետներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Մեր առաջարկած բաղադրատոմսով արագ կպատրաստեք Հյութալի և համեղ կոտլետներ:

Կոտլետները ոչ միայն ախորժելի են ու բուրավետ, այլև շատ քնքուշ։ Սրանք պատրաստելու համար ձեզ հարկավոր են պարզ ու մատչելի մթերքներ:

Հյութալի և համեղ կոտլետներ

Հյութալի և համեղ կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները

— աղացած միս 500 գ

— հալած պանիր 100 գ

— կարագ 100 գ

— հաց 2 կտոր

— կանաչի 2 ճաշի գդալ

— աղ և պղպեղ, յուրաքանչյուրը 2 թեյի գդալ;

— սոխ 1 հատ

— սխտոր 1 պճեղ

— բուսական յուղ

20-րդ դարի կոտլետ

Հյութալի և համեղ կոտլետներ. Պատրաստման եղանակը

_Կարագը մի քիչ թողնել սենյակային ջերմաստիճանում, որ փափկի։

_Այնուհետև պատառաքաղով հունցել, ավելացնել քերած հալած պանիրը և ձեր ճաշակով ընտրված ցանկացած կտրատած կանաչի։

_Զանգվածը լավ խառնել և 8 գնդիկ ձևավորել, դրանք շարել ափսեի վրա և 7 րոպեով դնել սառցախցիկում։

_Հացի կտորները բլենդերով մանրացնել, ապա սոխն ու սխտորը մանր կտրատել։ Այս բաղադրիչները խառնել աղացած մսի հետ, համեմել աղով և պղպեղով, կարող եք վերցնել այն համեմունքները, որոնք միշտ ավելացնում եք աղացած մսին՝ ըստ ճաշակի։

_Սառցարանից հանած 1 գնդիկը դնել աղացած մսով բլիթի մեջ, ձևավորել կոտլետ և այն թաթախել հացը փշրանքների մեջ։

_Ավելի լավ է սառցախցիկից մի երկու գնդիկ վերցնել, որպեսզի դրանք չհալվեն և արագ փաթաթեք աղացած մսի մեջ։

_Տապակի մեջ տաքացնել ձեթը, կրակն իջեցնել միջինի և կոտլետները տապակել 10 րոպե երկու կողմից։

Հյութալի և համեղ կոտլետներ

Հյութալի և համեղ կոտլետները պատրաստ են: Կարող եք ընտանիքին հրավիրել սեղանի մոտ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կիևյան կոտլետներ

Խնդրում ենք Գնահատեք