Հյութեղ կոլոլակները այնքան նուրբ և հյութալի են, որ դուք անպայման կպահեք այս բաղադրատոմսը ձեր ընտանեկան մենյուում:

Հյութեղ կոլոլակներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ցանկացած աղացած միս 600 գր
_Սոխ 2 հատ
_Գազար 2 հատ
_Խաշած բրինձ 200 գր
_Ձու 1 հատ
_Տոմատի մածուկ 1 ճաշի գդալ
_Աղ և պղպեղ, անուշաբույր կանաչիներ և համեմունքներ՝ ըստ ճաշակի
_Շաքարավազ 1 թեյի գդալ

Հյութեղ կոլոլակներ. Պատրաստման եղանակը
_Բրինձը եփել աղ արած ջրի մեջ և թողնել սառչի։
_Միջին քերիչով քերել գազարը, մանր կտրատել սոխը:
_Շոգեխաշել բանջարեղենը մինչև փափկի, ավելացնել տոմատի մածուկը, խառնել, լցնել շաքարավազը, այն անհրաժեշտ է տոմատի մածուկի թթվայնությունը հեռացնելու համար։
_Բրինձին ավելացնել աղացած միսը, շոգեխաշած բանջարեղենը, աղն ու պղպեղը, ավելացնել համեմունքներ, կանաչիները, ձուն և լավ խառնել։
_Կոլոլակներ կազմել, տապակել բուսայուղի մեջ, կափարիչով ծածկված՝ թույլ կրակի վրա, մինչև եփվի։
_Որպեսզի մսագնդերը չվառվեն, դրանք կարելի է թաթախել ալյուրի կամ պաքսիմատի մեջ։

Մատուցեք կոլոլակները՝ կարտոֆիլի պյուրեի, աղցանների, կծու սոուսների հետ։
Եթե չեք ցանկանում երկար կանգնել խոհանոցում, ապա կարող եք կոլոլակները թխել ջեռոցում՝ դնելով յուղ քսած տապակի մեջ։ Եփելու ժամանակը 20 — 30 րոպե 180 աստիճան ջերմաստիճանում։ Թխել փայլաթիթեղով ծածկված առաջին 15 րոպեները, ապա հանել փայլաթիթիեղը և թխել մինչև ոսկե դարչնագույնը:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կոլոլակով բրնձով փլավ







