Հյութեղ կոտլետներ. Վերցնում ենք աղացած միս ու կարտոֆիլ և րոպեների ընթացքում համեղ ընթրիք պատրաստում

Հյութեղ կոտլետներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Աղացած մսով և կարտոֆիլով համեղ և ախորժելի Հյութեղ կոտլետներ պատրաստելը ամենահաջողված և հաճելի ընթրիքի տարբերակներից մեկն է:

Պարզապես պետք է աղցան ավելացնել ըստ ճաշակի։

Հյութեղ կոտլետներ

Հյութեղ կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_աղացած միս 600 գ

_կարտոֆիլ 4 հատ

_սոխ 1 հատ

_ բոքոն 2 շերտ

_ կաթ 100 մլ

_ կանաչի 3 ճաշի գդալ

_ աղ, պապրիկա և համեմ 1-ական թեյի գդալ

_ պանիր 100 գ

_ թթու վարունգ 3 հատ

_ մայոնեզ 3 ճաշի գդալ

Հյութեղ կոտլետներ Հյութեղ կոտլետներ
Հյութեղ կոտլետներ. Պատրաստման եղանակը

_ Չոր հացը թրջել կաթի մեջ, զանգվածը ուռելուց հետո խառնել աղացած մսի, մանր կտրատած սոխի հետ։

_ Ավելացնել կանաչիներ, բոլոր թվարկված համեմունքներ, անուշաբույր կանաչները, ինչպես նաև սխտոր ըստ ճաշակի: Զանգվածը լավ խառնել։

_ Քերել կարտոֆիլը միջին քերիչով, մաղով քամել հեղուկը։

_ Պանիրը նույնպես քերել միջին քերիչով։

_ Քերել վարունգը խոշոր քերիչով և քամել հեղուկը։

_ Ջեռոցի տաապակը ծածկել յուղաթղթով։

_ Աղացած մսից ձևավորում ենք կլոր կոտլետներ և շարել տապակի մեջ։

_ Վրան լցնել քերած կարտոֆիլը, ապա քերած վարունգն ու քերած պանիրը։

_ Մայոնեզով ցանց անել։

_ Ուտեստը թխել 180 աստիճան տաքացած ջեռոցում մոտ 40 — 50 րոպե։

Հյութեղ կոտլետներ

Նման գեղեցիկ, բուրավետ և ախորժելի ուտեստը պարզապես լավ համադրվում է տարբեր կողմնակի ճաշատեսակների հետ: Ցանկության դեպքում ավելացրեք շամպինիոնի կտորներ՝ և պատրաստ է նոր տոնական նախուտեստ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Քուֆթա պատրաստելու 2 համեղ և հետաքրքիր եղանակ

Խնդրում ենք Գնահատեք