Մսեղենի պատրաստման բազում եղանակներ կան, մենք առաջարկում ենք պատրաստել Հյութեղ միս սոուսով:
Պատրաստման այս մեթոդի շնորհիվ միսը շատ փափուկ է ստացվում, հյութալի և համեղ: Դրան ինքնատիպություն կավելացնի սոուսը, որը նույնպես պատրաստելու ենք:

Հյութեղ միս սոուսով. Անհրաժեշտ բաղադրիչները
_Միս ցանկացած 1,5 կգ
_Սոխ 3 հատ
_Բուսական յուղ 100 գ
_Սև թեյ 300 մլ
_Դափնու տերև 3 հատ
_Կիտրոնի հյութ 1 ճաշի գդալ
_Շաքարավազ 1 թեյի գդալ
_Աղ, պղպեղ, խմելի սունելի՝ ըստ ճաշակի

Հյութեղ միս սոուսով. Պատրաստման եղանակը
_Դուք կարող եք տավարի կամ խոզի միս վերցնել:
_Կտրեք այն փոքր կտորներով:
_Կտրեք սոխը բարակ կես օղակներով:
_Չուգունի կամ հաստ պատերով կաթսայի մեջ տաքացրեք բուսական յուղը և միսը մաս-մաս դնելով, տապակեք 2 րոպե և հանեք:
_Այսպես մասերով պետք է տապակել ամբողջ միսը: Կրակը պետք է ուժեղ լինի:

_Տապակել սոխը մինչև ոսկե դարչնագույնը:
_Պատրաստել թունդ թեյ և լցնել սոխով կաթսայի մեջ, ավելացնել միսը, աղը:
_Ծածկել կափարիչով, նվազեցնել կրակը և եփել 30-40 րոպե: Ավելացնել համեմունքներ և կանաչիներ` ըստ ճաշակի:
_Կաթսան թողնել վառարանի վրա, կափարիչի տակ 20 րոպե եփվելու:

Անուշահոտ և համեղ սոուսով միսը կարող եք մատուցել տարբեր խավարտների հետ:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Հայկական խաշլամա







