Հյութեղ ջեռեփուկ մսով. Անչափ համեղ ուտելիք, որը կանհետանա սեղանից մի քանի րոպե անց

Հյութեղ ջեռեփուկ մսով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հյութեղ ջեռեփուկ մսով. Անչափ համեղ ուտելիք, որը կանհետանա սեղանից մի քանի րոպե անց

Այս ջեռեփուկը շատ հարմար է պատրաստել՝ մեծ ընկերախումբ կերակրելու համար: Բայց հիշեք, որ բնօրինակ բաղադրատոմսում ուտեստը բավականին համեմված է ստացվում:

Այնպես որ, եթե ​​կծու կերակուրների երկրպագու չեք, ապա խորհուրդ եմ տալիս քչացնել չիլի պղպեղի քանակը: Կապի պղպղեղը կարող եք փոխարինել բուլղարական պղպեղով, որ շատ կծու չլինի:

Հյութեղ ջեռեփուկ մսով

Հյութեղ ջեռեփուկ մսով. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Աղացած տավարի միս 500 գ
  • Կարտոֆիլ 6 հատ
  • Լոլիկ 4 հատ
  • Սոխ 2 հատ
  • Կապի պղպեղ (կամ բուլղարական) 2 հատ
  • Կանաչ չիլի պղպեղ 10 հատ
  • Սխտոր 5 պճեղ
  • Տոմատի մածուկ 1 ճաշի գդալ
  • Չիլի սոուս 1 թեյի գդալ
  • Ջուր 750 մլ
  • Ձիթապտղի յուղ 100 մլ
  • Աղ 1 թեյի գդալ
  • Սև պղպեղ (աղացած) 1 թեյի գդալ
  • Չաման 1 թեյի գդալ
  • Ապխտած կարմիր պղպեղ 1 թեյի գդալ

Հյութեղ ջեռեփուկ մսով

Հյութեղ ջեռեփուկ մսով

Հյութեղ ջեռեփուկ մսով. Պատրաստման եղանակը

  1. Կարտոֆիլը մաքրել և կտրել միջին խորանարդիկներով, այնուհետև լցնել ջրով ամանի մեջ: Մաքրել լոլիկը և կտրել դրանք նույնպես խորանարդիկներով:
  2. Սոխը, չիլին, կապին և սխտորը մանր կտրատել: Կարտոֆիլը լցնել մեծ տապակի կենտրոնում, իսկ մնացած բանջարեղենը լցնել շուրջը՝ կույտեր կազմելով:
  3. Աղացած մսի գնդիկները դնել բանջարեղենների և կարտոֆիլի բուրգերի միջև:
  4. Լոլիկի կեղևները լավ տրորել, որպեսզի հյութն առանձնանա: Դրան ավելացնել տոմատի մածուկ, չիլի սոուս, ջուր, յուղ և համեմունքներ: Ստացված սոուսը լցնել բանջարեղենի և մսի վրա, ապա լավ հարել ձեռքերով:
  5. Հարթեցնել խառնուրդը, թեթևակի տրորելով այն: Պատրաստել ուտեստը 180 աստիճան տաքացրած ջեռոցում 35 րոպե:

Հյութեղ ջեռեփուկ մսով

Մսով և բանջարեղենով ջեռեփուկ

Հյութեղ ջեռեփուկը մսով պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Մսով պիրոգ

Խնդրում ենք Գնահատեք