Հնդկահավի խորոված խնձորով. Անուշաբույր, հյութեղ ուտեստ

Հնդկահավի խորոված խնձորով ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Առաջարկում ենք պատրաստել փափուկ հնդկահավի խորոված խնձորով: Այս բաղադրատոմսով այն շատ համեղ և տոնական է ստացվում:

Հնդկահավի խորոված խնձորով

Հնդկահավի խորոված խնձորով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կանաչ խնձոր 3 հատ

_Աղ՝ ըստ ճաշակի

_Աղացած մեխակ 1 թեյի գդալ

_Հնդկահավի կրծքամիս 200 գր

_Ձիթապտղի յուղ 50 գր

_Շաքարավազ 1 ճաշի գդալ

Հնդկահավի խորոված խնձորով

Պատրաստման եղանակը

_Հնդկահավը կտրատել միջին չափի խորանարդներով, համեմել աղով և պղպեղով։

_Խնձորները խոշոր կտրատել, դնել ամանի մեջ, խառնել շաքարավազի, մեխակի հետ և 10 րոպե դնել սառնարանում։

_Հնդկահավը շարել շամփուրների վրա՝ հերթագայելով խնձորի կտորներով, վրան կարագ քսել:

_Տապակել ջեռոցում կամ ուժեղ տաքացվող գրիլի վրա՝ յուրաքանչյուր կողմից 5-8 րոպե:

Հնդկահավի խորոված խնձորով

Անմիջապես մատուցել:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խորոված Հավի կրծքամիս

Խնդրում ենք Գնահատեք