Հնդկահավի ռուլետ. Ախորժելի, պայծառ ու խելահեղ համեղ ուտեստ

Հնդկահավի ռուլետ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Հնդկահավի ռուլետ. Ախորժելի, պայծառ ու խելահեղ համեղ ուտեստ է:

Այս բաղադրատոմսը իր արժանի տեղը կգրավի ձեր նախընտրելիների ցանկում, քանի որ օգնության կգա որևէ հատուկ առիթ նշելու սեղան պատրաստելիս:

Բայց, քանի որ պահանջվող բաղադրիչները հիմնականում մատչելի են, այս ռուլետը կարելի է պատրաստել նաև սովորական օրերին, և ունենալ սառնարանում արագ նախուտեստ պատրաստելու համար:

Հնդկահավի ռուլետ

Հնդկահավի ռուլետ. Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Հնդկահավի կրծքամիս 1 կգ
  • Խոզապուխտ 200 գ
  • Կոշտ պանիր 30 գ
  • Սպանախ 125 գ
  • Սոխ 100 գր
  • Մի պճեղ սխտոր
  • Աղ` համտեսել
  • Աղացած սև պղպեղ 1/2 թեյի գդալ
  • Եղեսպակ(շալֆեյ) 6 հատ
  • Մաղադանոս 30 գ
  • Կիտրոն 1 հատ
  • Կիտրոնի հյութ 1 թեյի գդալ
  • Չոր սպիտակ գինի 250 մլ
  • Բուսական յուղ 2 ճաշի գդալ
  • Ձիթապտղի յուղ 2 ճաշի գդալ

Հնդկահավի ռուլետ

Հնդկահավի ռուլետ

Հնդկահավի ռուլետ. Պատրաստման եղանակը

  1. Տապակի մեջ ձիթապտղի յուղ լցնել, մեջը նուրբ մանրացված սոխ լցնել, թույլ տապակել, ապա ավելացնել ճզմած սխտորը, աղացած սև պղպեղ, աղ, խառնել: Տապակել միջին կրակի վրա 2 րոպե:
  2. Հետո լցնել մանրակրկիտ լվացված սպանախը, ցողել կիտրոնի հյութը, խառնել: Տապակել ևս 2 րոպե միջին կրակի վրա: Պատրաստի զանգվածը տեղափոխել առանձին ամանի մեջ:
  3. Պանիրը քերել խոշոր քերիչով և լցնել ամանի մեջ, խառնել:
  4. Հնդկահավի կրծքամիսը մեջտեղից կիսեք՝ ստանալով մեկ մեծ մսակտոր: Այն ծածկել սննդային թաղանթով և ծեծել մուրճով: Աղ և պղպեղ անել, պատրաստի միջուկը դնել կենտրոնում և ոլորել ռուլետը: Այն փաթաթել խոզապուխտի շերտերով:
  5. Ջեռոցի տապակի ներքևում դնել մաղադանոսի ճյուղերը, կտրտած կիտրոնը և վերջում դնել ռուլետը:
  6. Վրան ավելացնել եղեսպակի տերևներ, լցնել ձիթապտղի յուղ, ավելացնել չոր գինի և ամեն ինչ փաթաթել սննդային փայլաթիթեղով:
  7. Տապակը կես ժամով դնել 180 աստիճան տաքացրած ջեռոց: Դրանից հետո հանել այն, հեռացնել փայլաթիթեղը և կրկին դնել ջեռոցի մեջ ևս մեկ և կես ժամ նույն ջերմաստիճանում:

Հնդկահավի ռուլետ

Հնդկահավի ռուլետը պատրաստ է: Շատ նուրբ և համեղ ուտեստ, որը կգրավի ցանկացած համադամասերի: Դրա համն անհավանական բան է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Հավի մսով ռուլետ

Խնդրում ենք Գնահատեք