Հնդկաձավարով ապուր. Համեղ ճաշ շաքարային դիաբետ ունեցողների և ընդհանրապես առողջ ապրելակերպ նախընտրողների համար

Հնդկաձավարով ապուր ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ուզում ենք շատ համեղ Հնդկաձավարով ապուր պատրաստելու բաղադրատոմս առաջարկել, որը համեղ կլինի ոչ միայն դիաբետով հիվանդների, այլ ընդհանրապես բոլորի համար։

2-րդ տիպի շաքարային դիաբետի դեպքում, հատկապես, երբ այն դրսևորվում է մեղմ ձևով, դիետան ավելի շատ նման է սովորական ճիշտ սննդակարգի, որն օգտակար է բոլորի, նույնիսկ առողջ մարդկանց համար։

Իսկ ընդհանրապես լավ կլինի բացառել, կամ գոնե սահմանափակել կարտոֆիլը մենյուից:

Հնդկաձավարով ապուր
Հնդկաձավարով ապուր. Բաղադրիչներ

_ Հնդկաձավար 5 ճաշի գդալ

_ Տավարի մսի արգանակ 2 լ

_ Գազար 1 հատ

_ Սոխ 1 հատ

_ Սամիթ, կամ այլ կանաչիներ

_ Սամիթի սերմեր 1 թեյի գդալ

_ Աղ՝ ըստ ճաշակի

_ Բուսական յուղ 2 ճաշի գդալ

_ Սխտոր 3 պճեղ

Հնդկաձավարով ապուր Հնդկաձավարով ապուր

Հնդկաձավարով ապուր. Պատրաստման եղանակը

_ Սոխը կտրատել փոքր խորանարդիկներով: Փոքր գազար վերցրեք, դրանց մեջ շաքար կա։

_ Սոխն ու գազարն շոգեխաշել 3-4 րոպե, որպեսզի չտապակվեն, այլ մի փոքր փափկեն։

_ Տավարի մսով նախապես պատրաստված, արդեն եռացող արգանակին ավելացնել հնդկաձավարը։

_ Կտրեք սխտորի պճեղները երկայնքով։

_ Երբ հնդկաձավարով արգանակը եռա 10 րոպե, ապուրին ավելացնել սխտորն ու կարմրած բանջարեղենը։ Եփելու վերջում ցանկության դեպքում սխտորը կարելի է հեռացնել։

_ Եփելու վերջում աղ անել, ավելացնել կտրատած սամիթը կամ կանաչիներն ու սամիթի սերմերը, որոնք պետք է նախապես մանրացնել սրճաղացով։

Հնդկաձավարով ապուր

Ապուրը պատրաստ է։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ինչպես եփել դդումով ապուր

Խնդրում ենք Գնահատեք