Կաթսայի մեջ եփած հնդկաձավարով ընթրիքը ստացվում է փխրուն, մսի հյութերով թաթախված, բուրավետ և շատ համեղ։

Հնդկաձավարով ընթրիք. Անհրաժեշտ բաղադրիչները
_Հնդկաձավար 500 գր
_Միս 300 գր
_Սոխ 1 հատ
_Գազար 2 հատ
_Բուսական յուղ 100 մլ
_Կարտոֆիլ 1 հատ
_Ջուր, համեմունքներ, աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի
_Կանաչիներ՝ ըստ ճաշակի
_Տոմատի մածուկ 2 ճաշի գդալ

Հնդկաձավարով ընթրիք. Պատրաստման եղանակը
_Կաթսայի մեջ բուսայուղը տաքացնել։
_Սոխը կտրատել խորանարդներով, գազարը՝ քերել խոշոր քերիչով։
_Միսը լվանալ, չորացնել ու կտրատել։ Կարտոֆիլը նույնպես խորանարդներով կտրատել։
_Տապակել նախ սոխը, ապա ավելացնել միսն ու գազարը, խառնել և տապակել մինչև խոնավությունը գոլորշիանա։
_Ավելացնել կարտոֆիլը և համեմունքներ, խառնել և տապակել մոտ 4 րոպե։
_Լցնել տոմատի մածուկը, խառնել, լցնել հնդկաձավարը, խառնել։
_Այժմ լցնել ջուրը, ծածկել կափարիչով և եփել թույլ կրակի վրա, մինչև եփվի:

Հուշում․ այս կերպ կարող եք ցանկացած ձավարեղեն պատրաստել ձեր ցանկությամբ, այն նույնքան համեղ է ստացվում, որքան փլավը։ Միսը կարելի է փոխարինել խոզի կողերով՝ նախապես մարինացված համեմունքներով։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Պատրաստում ենք ջեռեփուկ







