Հնդկաձավարով շիլա. Համեղ ու դյուրամարս կերակուրը դուր կգա անգամ քմահաճ երեխաներին ու կդառնա ձեր սննդակարգի կարևոր մաս

Հնդկաձավարով շիլա ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հնդկաձավարով շիլա եփելու համար ձեզ պետք կգան շատ մատչելի մթերքներ և քիչ ժամանակ: Այս շիլան կարող է լինել ամենօրյա սննդակարգի մաս, քանի որ դրանում կան օրգանիզմին անհրաժեշտ միկրոտարրեր: Բացի այդ հնդկաձավարով համեղ շիլա պատրաստելն այնքան էլ դժվար չէ։

Համեղ ու դյուրամարս կերակուրը սիրով կուտեն անգամ քմահաճ երեխաները:

Հնդկաձավարով շիլա

Հնդկաձավարով շիլա. Անհրաժեշտ բաղադրիչները

— հնդկաձավար 200 գ

— գազար 180 գ

— սոխ 160 գ

— տաք ջուր 400 գ

— թարմ լոլիկ 200 գ

— տոմատի մածուկ 70 գ

— բուսական յուղ 1-2 ճաշի գդալ

— աղ և պղպեղ ըստ ճաշակի

Հնդկաձավարով ընթրիք

Հնդկաձավարով շիլա. Պատրաստման եղանակը

_ Սոխը մանր կտրատել, քերել գազարը խոշոր քերիչով։ Լոլիկը կտրատել փոքր խորանարդիկներով։

_ Տաքացնել բուսայուղը և մի քանի րոպե տապակել սոխը, հետո ավելացնում գազարն ու եփել ևս 5-7 րոպե՝ պարբերաբար խառնելով։

_ Ավելացնել լոլիկը, խառնել բանջարեղենը, ծածկել և եփել 5 րոպե։

_ Լավ լվացված հնդկաձավարը լցնել բանջարեղենի վրա։

_ Տաք ջուրը խառնել տոմատի մածուկի հետ, ըստ ճաշակի ավելացնել աղ, պղպեղ և այս հեղուկն ավելացնել բանջարեղենով հնդկաձավարի վրա։

_ Կափարիչով ծածկել տապակը, կրակը նվազագույնի հասցնել և շիլան եփել 20-30 րոպե:

_ Երբ թավայի մեջ ջուր չմնա, իսկ հնդկաձավարը ուռչի, շիլան պատրաստ է։

Հնդկաձավարով շիլա

Հնդկացորենի շիլան հիանալի համադրվում է սնկի հետ, այնպես որ կարող եք սոխով գազարի հետ խառնել նաև սունկ և ստանալ համեղ և հագեցնող շիլա։

Մի մոռացեք թարմ կանաչիների մասին՝ սամիթն ու մաղադանոսը շատ հարմար են հնդկաձավարով շիլաներ պատրաստելիս։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ոսպով բրնձով փլավ

Խնդրում ենք Գնահատեք