Հնդկաձավար սնկով. Դյուրամարս ընթրիք
Հատուկ ուշադրության է արժանի խոհանոցային տոպրակի մեջ բաղադրատոմսը: Ստացվում է ինչպես սովորական շիլա, բայց միևնույն ժամանակ շատ հյութեղ, փխրուն և անչափ բուրավետ:
Այս ուտեստը սնկերի սեզոնին կարող եք պատրաստել օգտագործելով կոճղասունկ կամ սպիտակ սունկ, իսկ տարվա այլ եղանակներին` սովորական շամպինիոն:

Հնդկաձավար սնկով. Անհրաժեշտ բաղադրիչները
_Հնդկաձավար 1 բաժակ
_Շամպինիոն 200 գ
_Սոխ 1 հատ
_Գազար 1 հատ
_Արևածաղկի ձեթ 3 ճաշի գդալ
_Ջուր 400 մլ

Հնդկաձավար սնկով. Պատրաստման եղանակը
_Լվանալ և մաքրել սոխը և գազարը: Կտրել սոխը կես օղակներով իսկ գազարը բարակ ձողիկներով և տապակել թավայի մեջ:
_Սունկը մանր կտրատել, խառնել բանջարեղենի հետ, տապակել:
_Բանջարեղենը սնկով և հնդկաձավարով խառնել, ամեն ինչ լցնել խոհանոցային տոպրակի մեջ, լցնել տաք ջուրը:
_Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով, տոպրակը դնել տապակի վրա և հնդկաձավարը եփել 30 րոպե:

Պատրաստման այս եղանակը ձեզ կազատի վառարանի վրա թավայի կողքին անընդհատ կանգնելու անհրաժեշտությունից: Հատիկեղենը կեփվի հավասարապես և հաստատ չի այրվի: Կիսվեք այս հիանալի մեթոդով ձեր ընկերների հետ:
Հնդկաձավարը սնկով պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ամենաարագ և համեղ ընթրիքը







