Հնդուհավի քարաճիկ կծու սոուսում. Շատ համեղ նախուտեստ

Հնդուհավի քարաճիկ կծու սոուսում ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Հնդուհավի քարաճիկ կծու սոուսում. Շատ համեղ նախուտեստ, որը կարելի է պատրաստել արագ ու պարզեցված եղանակով:

Վերջերս հյուր էի գնացել ընկերուհուս, նա սիրում է ճամփորդել և իր հետ բացի հուշանվերներից, լուսանկարներից և տպավորություններից, միշտ բերում է հետաքրքիր բաղադրատոմսեր:

Նրա տանը ես փրձեցի այս համեղ ուտեստը, և առաջին պահին հավատս չեկավ, որ դա սովորական քարաճիկներով է պատրաստվել: Այս բաղադրատոմսում օգտագործվել է հնդուհավի քարաճիկ, բայց դուք կարող եք վերցնել նաև հավինը, որն ավելի մատչելի է և համով բոլորովին չի զիջում, ես ավելի հաճախ դա եմ պատրաստում:

Հիմնական բաղադրատոմսում օգտագործվում է ոչ թե աջիկա, այլ իտալական Passat տոմատի սոուս: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է խառնել լոլիկը, գազարը, նեխուրը, սոխը, սխտորը, շաքարը, աղը, պղպեղը, ձիթապտղի յուղը և ռեհանը: Բայց եթե դրանք չկան ձեռքի տակ, կարելի է ուղղակի վերցնել աջիկա, միևնույն է, հրաշալի է ստացվվում:

Հնդուհավի քարաճիկ կծու սոուսում

Հնդուհավի քարաճիկ կծու սոուսում. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հնդուհավի քարաճիկ 1 կգ

_սոխ 4 հատ

_աջիկա 500 գ

_կետչուպ 1 բաժակ

_շաքար 1 թեյի գդալ

_չիլի պղպեղ 1 թեյի գդալ

_պապրիկա 1 թեյի գդալ

_աղ՝ ըստ ճաշակի

_սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի

_արևածաղկի ձեթ՝ ըստ ճաշակի

Հնդուհավի քարաճիկ կծու սոուսում

Հնդուհավի քարաճիկ կծու սոուսում. Պատրաստման եղանակը

_Լվանալ քարաճիկները, կտրել դրանք շրջանակներով, լցնել ջրով կաթսայի մեջ և եռացնել:

_Դրանից հետո ջուրը քամել, լցնել նորը, աղ անել և եփել մինչև փափկի:

_Կլպել եւ կտրել սոխը օղակներով, տապակել յուղի մեջ 10 րոպե:

_Ավելացնել աջիկա, քաղցր պղպեղ, սև պղպեղ, շաքար և աղ, խառնել:

_Վերջում եփված քարաճիկները, լցնել սոուսի մեջ, խառնել և մատուցել:

Հնդուհավի քարաճիկ կծու սոուսում

Հնդուհավի քարաճիկը կծու սոուսում պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավի կրծքամսով տապակա

Խնդրում ենք Գնահատեք