Ձկան թակովի կոտլետներ. Անպայման պատրաստեք մեր բաղադրատոմսով, անչափ համեղ է ստացվում

Ձկան թակովի կոտլետներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ձկան թակովի կոտլետներ. Անպայման պատրաստեք մեր բաղադրատոմսով, անչափ համեղ է ստացվում

Ինչպե՞ս պարզել, որ ձկան կոտլետները լավն են: Նախ, դրանք պետք է լինեն փափուկ և հյութալի: Երկրորդ, նրանք անպայման պիտի համապատասխան հյուսվածք ունենան: Դրան հասնելու համար հարկավոր չէ տարիներ շարունակ խոհարարական հմտություններ ուսումնասիրել: Բավական է պատրաստել թակովի ձկան կոտլետներ մեր բաղադրատոմսի համաձայն:

Այս ուտեստի համար կարելի է օգտագործել ցանկացած սպիտակ ձկան ֆիլե: Ձկնամիսը պարզապես պետք է դանակով մանրացնել: Ոչ մի մսաղաց: Բացի այդ, ձկան միսն ավելի լավ սոսնձելու համար օգտագործել ենք սովորական կոշտ պանիր: Դրա շնորհիվ ձկների կոտլետներն էլ ավելի բուրավետ և համեղ են  ստացվում:

Ձկան թակովի կոտլետներ

Ձկան թակովի կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Ձկան փափկամիս 600 գ
  • Կոշտ պանիր 150 գ
  • Կանաչիներ 30 գ
  • Աղ 2 պտղունց
  • Ցորենի ալյուր 2-3 ճաշի գդալ
  • Սև պղպեղ (աղացած) 1 պտղունց
  • Արևածաղկի ձեթ 70 մլ
  • Կարագ 20 գ

Ձկան թակովի կոտլետներ

Ձկան թակովի կոտլետներ

Ձկան թակովի կոտլետներ. Պատրաստման եղանակը

  1. Սկզբում ձկան միսը ոսկրահան անել: Դրանից հետո դանակով մանրացրեք ձուկը:
  2. Պանիրը անցկացնում ենք մանր քերիչով և կտրատում կանաչիները:
  3. Խառնել մանրացված ձկան միսը մնացած բաղադրիչներին, բացառությամբ արևածաղկի ձեթի և կարագի:
  4. Մանրակրկիտ խառնեք և ձկան զանգվածը գլանաձև փաթաթել, օգնելով պլաստիկե թաղանթով:
  5. Թողեք միսը սառնարանում մնա 30 րոպե:
  6. Կտրել գլանափաթեթը փոքր կոտլետների նման: Թաթախել դրանք ալյուրի մեջ: Դրանից հետո տապակել արևածաղկի յուղի և կարագի մեջ 5 րոպե յուրաքանչյուր կողմում, թույլ կրակի վրա:

Ձկան թակովի կոտլետներ

Ձկան թակովի կոտլետներ

Ձկան թակովի կոտլետները պատրաստ են: Հյութալի կոտլետները մատուցել ձեր սիրած կողմնակի ուտեստով և սոուսով:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Ձուկը աղի մուշտակով

Խնդրում ենք Գնահատեք