Ձկան կոտլետներ. Այս բաղադրատոմսով պատրաստում են վանականները

Ձկան կոտլետներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ձկան կոտլետներ. Այս բաղադրատոմսով պատրաստում են վանականները

Վանքում ապրող մարդիկ միշտ չէ, որ միայն սահմանափակումներով են սնվում: Նրանք նույնպես համեղ ուտեստներ են պատրաստում: Առաջարկում ենք այս ծանոթանալ այս կոտլետների բաղադրատոմսին: Դրանք շատ համեղ ու հյութալի են ստացվում, եթե հետևեք բոլոր ցուցումներին:

Այս բաղադրատոմսում դուք չեք գտնի թանկարժեք բաղադրիչներ: Ընդհակառակը, բացարձակապես ցանկացած ձուկ հարմար է, կարող եք վերցնել, թե թարմ, թե նույնիսկ սառեցված ձկներ: Ուտեստի համը և կոտլետների շքեղությունը կախված են բուն պատրաստման եղանակից:

Ձկան կոտլետներ

Ձկան կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Սպիտակ ձկան միս 1 կգ
  • Դափնու տերև 1 հատ
  • Աղ՝ ըստ ճաշակի
  • Համեմունքներ՝ ըստ ճաշակի
  • Հաց 200 գ
  • Ձու 2 հատ
  • Կոշտ պանիր 50 գ
  • Սոխ 1 հատ
  • Կաթ՝ ըստ ճաշակի
  • Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի
  • Չորահաց 200 գ

Ձկան կոտլետներ

Ձկան կոտլետներ. Պատրաստման եղանակը

  1. Ձուկը նախապես խաշել դափնու տերևներով և պղպեղով՝ աղ արած ջրի մեջ: Թրջել հացը կաթի մեջ:
  2. Այնուհետև աղալ միսը՝ օգտագործելով մսաղաց կամ բլենդեր, վրան ավելացնել ձու, աղ, պղպեղ, քերած պանիր, խառնել ամբողջը:
  3. Քամել թրջած հացը և ավելացնել աղացած ձկան մսին:
  4. Աղալ սոխը մսաղացով կամ մանր կտրատել, ավելացնել աղացած մսին և հունցել այն:
  5. Կոտլետները ձևավորել, թաթախել չորահացի մեջ և տապակել երկու կողմերից մինչև ոսկե դարչնագույնը:

Ձկան կոտլետներ

Պետք չէ անհանգստանալ, որ կոտլետները ներսից չեն եփվի: Քանի որ ձուկն արդեն պատրաստ է, միակ խնդիրն այն կլինի, որ աղացած միսը չփլվի: Եթե լավ տաքացրած թավայի վրա արագորեն տապակեք երկու կողմերից մի քանի րոպե՝ բավարար կլինի:

Ձկան կոտլետներ

Արագ ջերմային տապակման շնորհիվ կոտլետները կստացվեն հյութեղ և աներևակայելի քնքուշ: Անպայման այս բաղադրատոմսը կիսեք նրանց հետ, ովքեր սիրում են ձկան մսով ուտեստներ:

Ձկան կոտլետները պատրաստ են:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Լավաշով ռուլետ լցոնած ձկով

Խնդրում ենք Գնահատեք