Ձկան կոտլետներ. Խրթխրթան կեղևով նրբահամ ուտեստ

Ձկան կոտլետներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Վստահ ենք, որ ձկան կոտլետները ձեզ մտովի կտանեն մանկության տարիներ: Նման կոտլետներ են մատուցվել մանկապարտեզներում, դպրոցներում և ճաշարաններում: Հիանալի է վերհիշել այս հիանալի համն ու բույրը:

Փորձեք պատրաստել և մատուցել դրանք պյուրե կարտոֆիլով կամ պարզապես հացով: Խրթխրթան կոտլետները կարելի է մատուցել ցանկացած կողմնակի ուտեստով` կարտոֆիլով, մակարոնեղենով կամ պարզապես աղցանով:

Ձկան կոտլետներ

Ձկան կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրությունը

_Սպիտակ ձկան միս 1 կգ

_Հաց 60 գ

_Ձու 4 հատ

_Կաթ 150 մլ

_Կարագ 80 գ

_Սոխ 3 հատ

_Սամիթ 1 ճաշի գդալ

_Չորահացի փշրանքներ

_Ձիթապտղի յուղ

_Աղ՝ ըստ համտեսի

_Սև պղպեղ (աղացած)՝ ըստ համտեսի

Ձկան կոտլետներ

Ձկան կոտլետներ. Պատրաստման եղանակը

_Հացի փափուկ մասը թաթախել կաթի մեջ: Այդ ընթացքում սոխը մաքրել և կտրել 4 մասի, ոսկրահան անել ձկան միսը և աղալ այն մսաղացով:

_Կաթի միջի հացը քամել և ավելացնել աղացած մսին: Ավելացնել 2 ձու, սամիթ, աղ և պղպեղ: Աղացած միսը լավ խառնել և կես ժամով ​դնել սառնարանում:

_Քերիչով քերել սառեցված կարագը, ավելացնել այն աղացած մսին և խառնել:

_Ձևավորել կոտլետներ թաց ձեռքերով: Հարել մնացած ձվերը ամանի մեջ: Յուրաքանչյուր ձևավորած կոտլետ նախ ընկղմել ձվի մեջ, ապա թաթախել չորահացի մեջ:

_Ձիթապտղի յուղը թավայի մեջ տաքացնել և տապակեք կոտլետները յուրաքանչյուր կողմում մինչև ոսկեգույն դառնան:

_Դրանից հետո կոտլետները դասավորել ջեռոցի տապակի վրա և 10 րոպե թխեք 170 ° C ջերմաստիճանում, մինչև վերջնական պատրաստ լինելը:

Լավ կլինի մատուցել ձկան կոտլետները դեռ տաք վիճակում: Ըստ ցանկության կարող եք դրանց վրա լցնել որևէ համեղ սոուս կամ պարզապես հալված կարագ:

Ձկան կոտլետներ

Ձկան կոտլետները պատրաստ են:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք