Սովետական տարիներին Ձկան կոտլետներ ուտեստը շատ արդիական էր: Գրեթե բոլոր ընտանիքներում ձկան կոտլետները խնամքով թաթախվում էին պաքսիմատով և այնուհետև դնում թավան և տապակում: Այս կոտլետներն այնքան համեղ էին, որ դրանք հաճախ էին հայտնվում տոնական կամ հանգստյան օրերի ուտեստների ցուցակում:
Մենք առաջարկում ենք ձեզ պատրաստել լեգենդար կոտլետները: Անշուշտ շատ տնային տնտեսուհիներ փորձել են վերափոխել և կատարելագործել այս բաղադրատոմսը, բայց դասականն այն է, որը մենք առաջարկում ենք նորովի պատրաստել:
Ձկան կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Սպիտակ ձկան միս 1.5 կգ
_Խոզի կրծքամիս 400 գ
_Սոխ 1 հատ
_Սխտոր 4 պճեղ
_Սպիտակ հաց 200 գ
_Կաթ 100 մլ
_Աղ 1 թեյի գդալ
_Սև պղպեղ (աղացած) 1 թեյի գդալ
_Արևածաղկի ձեթ 100 մլ
_Պաքսիմատ150 գ
_Լեչո 150 գ
_Ջուր 150 գ
Ձկան կոտլետներ. Պատրաստման եղանակը
_Հացը կտրատել և կաթը լցնել վրան:
_Սպիտակ ձկան միսը և սխտորը անց կացնել մսաղացով, ապա ավելացնել հացն ու լավ խառնել:
_Եթե աղացած միսը չափազանց խիտ է, ապա կարելի է ավելացնել այն կաթը, որի մեջ ներծծվել է հացը:
_Ձևավորել կոտլետները: Յուրաքանչյուրը թաթախել պաքսիմատի մեջ և տապակել բուսայուղի մեջ 3 րոպե յուրաքանչյուր կողմում:
_Լեչոն մանրացնել բլենդերի մեջ, նոսրացնել ջրով, աղ անել և լցնել ստացված կոտլետների վրա:
_Ծածկել թավան կափարիչով և եփել թույլ կրակով 15-20 րոպե:

Այս կոտլետները մատուցեք կարտոֆիլի պյուրեով կամ բրնձով: Կարծում եմ ձեզ դուր կգա այս տարբերակը:
Ձկան կոտլետները պատրաստ են:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կիևյան կոտլետներ










