Ձկան կոտլետներ. Կիևյան հայտնի ուտեստի յուրահատուկ տարբերակ
Քիչ մարդիկ են սիրում ձկան կոտլետներ, բայց այս բաղադրատոմսի շնորհիվ կարող եք պատրաստել այնպիսի նախուտեստ, որը միշտ կպահանջեն՝ նույնիսկ տոնական սեղանի շուրջ:

Ձկան կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձուկ 3 հատ
_Բոքոն 1 հատ
_Սամիթ՝ ըստ ճաշակի
_Կարագ 150 գ
_Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
_Ձկան համեմունք՝ ըստ ճաշակի
_Սոխ 2 հատ
_Սխտոր 3 պճեղ
_Կաթ 50 մլ
_Ձու 2 հատ

Ձկան կոտլետներ. Պատրաստման եղանակը
_Սամիթը մանր կտրատել և փափկած կարագի հետ խառնել՝ մինչև հարթվի, մի փոքր աղ անել:
_Ստացված զանգվածը փաթեթավորել փայլաթիթեղով կամ տարայի մեջ և թողնել սառնարանում 1 ժամով:
_Կտրել փափկամիսը, սոխի և սխտորի հետ միասին աղալ:
_Կտրել բոքոնը կտորներով և թրջել կաթով, քամել և մանրացնել մսաղացով կամ բլենդերով:
_Աղացած միսը խառնել բոքոնի միջուկի, աղի, սպիտակ պղպեղի, ձվի և համեմունքների հետ:
_Զանգվածը պետք է շատ լավ պահի իր ձևը:
_Սառնարանից հանել կարագը և կտրատել խորանարդներով, մի կտոր դնել զանգվածից պատրաստված բլիթի ներսում:
_Այսպես ձևավորել կոտլետներ և թաթախել հարած ձվի, ապա հացի փշրանքների մեջ:
_Տապակել բուսական յուղի մեջ երկու կողմից՝ մինչև կարմրի:

Կոտլետները ստացվում են այնքան վառ համով և անուշաբույր, որ ձկան համի հետ միասին ստեղծում է հիանալի զուգորդում:
Նախուտեստը փափուկ է, հիանալի համակցվում է տարբեր կողմնակի ուտեստների և աղցանների հետ:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կիևյան կոտլետներ







