Ձկան կոտլետներ. Փափուկ, համեղ և թեթև ուտեստ

Ձկան կոտլետներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այս բաղադրատոմսով պատրաստվող ձկան կոտլետները նուրբ են, հյութալի և աներևակայելի համեղ:

Արտաքինից դրանք փխրուն են, իսկ ներսից՝ շատ փափուկ։ Այս  ուտեստը դուր կգա բացարձակապես բոլորին:

Ձկան կոտլետներ

Ձկան կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձուկ 3 հատ

_Սոխ 1 գլուխ

_Բոքոն 5 հատ

_Կարագ 50 գր

_Ձու 1-2 հատ

_Կարտոֆիլի օսլա 25 գր

_Ջուր 100 մլ

_Աղ՝ ըստ ճաշակի

_Աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

_Բուսական յուղ՝ տապակելու համար

 

Ձուկ հնդկական ոճով

Ձկան կոտլետներ. Պատրաստման եղանակը

_Սկզբում սոխը կտրատել բարակ կիսաօղակներով, ապա տապակել բուսայուղի մեջ՝ մինչև բաց ոսկեգույն դառնալը։ Թողնել սառչի։

_Բոքոնի կեղևը կտրել, միջուկը մանր կտրատել, ապա լցնել սովորական սառը ջրի մեջ և թողնել այս ձևով 10-15 րոպե։

_Ձուկը մաքրել, լավ լվանալ, հանել կաշին և փշերը, միսը կտրել կտորներով:

_Ձկան միսը, բոքոնը, տապակած սոխը աղալ մսաղացով։

_Ստացված ֆարշին ավելացնել քերած կարագ, աղ, աղացած սև պղպեղ, ձու, ավելացնել օսլան, ամեն ինչ լավ խառնել։

_Պատրաստի զանգվածը 30 րոպեով դնել սառնարանը։

_Կոտլետներ ձևավորել. դրա համար ձեռքերը մի փոքր ջրով թրջել, փոքր քանակությամբ աղացած միս վերցնել և կոտլետ ձևավորել։

_Ձևավորված կոտլետները թաթախել պաքսիմատի մեջ, ապա տապակել բուսայուղով, երկու կողմից՝ միջին ջերմության վրա, մինչև ոսկե դարչնագույնը:

_Պատրաստի կոտլետները դնել թղթե սրբիչի վրա, որպեսզի ավելորդ ճարպը հեռանա։

Ձկան կոտլետներ

Նրանք շատ ախորժելի են: Փորձեք գոնե մեկ պատառ և կհամոզվեք, որ հետո դադարելն անիրատեսական է:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք