Ձուկը լոլիկով. Հյութեղ ջեռեփուկ ընթրիքի համար

Ձուկը լոլիկով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ձուկը լոլիկով և սոխով ստացվում է հյութալի և փափուկ։

Ըստ ճաշակի կարող եք ավելացնել նաև այլ բանջարեղեն, տարբեր կանաչիներ և համեմունքներ ձկան համար։

Ձուկը լոլիկով

Ձուկը լոլիկով. Անհրաժեշտ բաղադրիչները

_ Ձուկ 2 հատ

_ Լոլիկ 2 հատ

_Սոխ 2 հատ

_ Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի

_ Մայոնեզ՝ ըստ ճաշակի

_ Բուսական յուղ՝ ըստ ճաշակի

Ձուկը լոլիկով

Պատրաստման եղանակը

_Պատրաստել ձուկը, լվանալ ու չորացնել թղթե սրբիչներով, կտրատել մասերով։

_Սոխը օղակներով կտրատել, լոլիկը՝ շրջանակներով։

_Սոխը տապակել բուսայուղի մեջ։

_Ջեռոցի ամանը յուղ քսել և ձուկը դնել մեջը, կտորների արանքում դնել լոլիկը և սոխը։

_Աղ, պղպեղ անել և համեմել ձկան համար համեմունքներով, ավելացնել կանաչիներ ըստ ցանկության:

_Ջեռոցը տաքացնել 200 աստիճանով և թխել ձուկը 30 րոպե։

Ձուկը լոլիկով

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ձուկը ջեռոցում աղի մուշտակով

Խնդրում ենք Գնահատեք