Այսօր պատրաստում ենք ամբողջական Ձուկը ջեռոցում աղի մուշտակով, ստացվում է յուրահատուկ համեղ և հեշտ հյուրասիրություն։
Ձուկը մեկ անգամ նման կերպ պատրաստելով, այլևս միշտ այդպես եք պատրաստելու, քանի-որ աղի մուշտակի տակ անհավանական նուրբ, հյութեղ, հագեցած համ է ստանում ձուկը։ Հնարավոր չէ համից կշտանալ։
Содержание
Ձուկը Ջեռոցում Բաղադրիչներ
- Ձուկ — 1 հատ խոշոր ձեր սիրելի տեսակի
- Աղ — 600 գրամ խոշոր և 600 գրամ մանր ծովի աղ Դելտասալ
- Ձու — 2 հատ, օգտագործելու ենք միայն սպիտակուցները
- Նեխուրի տերևներ
- Չորացրած ծիթրոն և թարխուն
Ձուկը Ջեռոցում պատրաստելու եղանակը
- Սկսենք նախապատրաստել բաղադրիչները, սկսում ենք ձուն հարելուց, հարկավոր է առանձնացնել 2 ձվի դեղնուցը սպիտակուցից, դեղնուցները չենք օգտագործելու այն կողքի կդնենք, իսկ սպիտակուցներից պետք է հարիչով սպիտակ փրփուր բեզե ստանանք
- Աննշան աղ պետք է ցանել, որ պինդ և արագ բեզեն ստացվի
- Որպեսզի բեզեն լավ ստացվի պետք է նախ ձուն շատ թարմ լինի, պատրաստելուց առաջ հարկավոր է գոնե 10 րոպեյով սպիտակուցը դնել սառցախցիկը, այդ դեպքում էլ շատ արագ է ստացվում պինդ փրփուր, իսկ որպեսզի երկար պահպանի պինդ վիճակը և ջուր դուրս չտա արագ, կարելի է մի պտղունց լիմոնի աղ լցնել վրան
- Ահա շատ արագ մեզ մոտ ստացվեց պինդ բեզե, այն միառժամանակ կողքի ենք դնում
- Այժմ պետք է մանրացնենք նեխուրի տերևները, կարելի է նաև ցողունները, բացի նեխուրից կարող եք վերցնել նաև թարմ թարխուն, դա ըստ նախասիրության — ձկան հետ ամենահամապատաասխան ընդգծված համով կանաչիները այս երկուսն են, իարկե խոհանոցը շրջանակներ չի ճանաչում, կարող եք նաև սամիթ, համեմ, մաղադանոսով փոխարինել կամ համալրել այս փունջը
- Շատ մանր չենք կտրատելու, կարևորը արագ լինի և խոհանոցում ավելորդ երկար չկանգնենք
- Հիմա նախապատրաստենք ձկան աղե մուշտակը, մեզ հարկավոր կլինի երկու տեսակի աղ՝ խոշոր աղը պետք է լինի ներքևից, իսկ մանր աղը վերևի շերտը պետք է ծածկի
- Նախ խոշոր աղը վերցնենք, այն տարայի մեջ ենք լցնում
- Մեր պատրաստած բեզեի կեսը պետք է լցնենք աղի այս զանգվածի վրա, հավատացեք շատ համեղ է ստացվելու
- Կտրատված նեխուրի տերևների կեսն էլ ենք լցնում մեջը
- Ավելացնում ենք չորացած ծիթրոն և չորացրած թարխունի տերևներ, համը ամբողջացնելու համար
- Բեզեի մնացած մասի մեջ լցնում ենք մնացած կանաչին և այս մի բաղադրիչն էլ համալրում մանր աղով, այս զանգվածով էլ կծածկենք մեր ձուկը
- Ջեռոցի տապակի վրա փայլաթիթեղ ենք փռում և ներքևի շերտի խոշոր աղով պատրաստած զանգվածը ամբողջությամբ լցնում ենք տապակի վրա ձկան նման երկայնքով
- Հիմնական բաղադրիչը ծանր ու մեծ մեր կարմիր իշխանն է, որը հարկավոր է լավ մաքրել, մի լավ լվանալ, խոհանոցային անձեռոցիկով անպայման չորացնել, այն պետք է հնարավորինս չոր լինի, որպեսզի աղի մեջ ջուրը շատ դուրս չտա
- Ձուկը հարմար տեղավորում ենք ջեռոցի տապակի աղի մեջ, մի փոքր աղ նաև ձկան փորի մեջ ենք անում և վրայից էլ լցնում ենք մանր աղով պատրաստած մեր երկրորդ զանգվածը
- Օմեգա ճարպաթթուներով հարուստ են բոլոր ձկները՝ բայց ամենից շատ սաղմոնն, իշխանը և թյունոսը, ձկան օգտակար հատկանիշները հնարավոր չէ այս կարճ ժամանակահատվածում թվարկել, պարզապես նշեմ, որ շաբաթական գոնե մեկ օր հարկավոր է սննդակարգում ձուկ ներառել
- Չանհանգստանաք ձուկը շատ աղի չի ստացվի, նա կքաշի ճիշտ այնքան աղ, որքան իրեն պետք է, հավատացած եղեք
- Աղի մուշտակը պատրաստ է, ձուկը հարկավոր է ուղարկել ջեռոց 180 ջերմաստիճանում, մոտ 20-30 րոպե եփվելու
- Եփվելուց ձկան հոտ չի ընկնում խոհանոցում, եթե մուշտակը ճիշտ է պատրաստված
- Երբ մուշտակը վարդագույն դառնա, ուրեմն հանում ենք ջեռոցից, հիանում բույրով, ինչու չէ նաև տեսքով
- Մուշտակը կարծրացած է, այն խոհանոցային գործիքով կոտրենք և զգուշությամբ հեռացնենք աղի շերտը, հնարավոր է այն իր հետ կեղևը հեռացնի, դա նորմալ է, քանի որ կաշին չենք ուտելու այս դեպքում
- Կտրատում ենք ինչպես հարմար է ձեզ, հանում մաքուր ֆիլեն, հրաշալի բույր ունի, շարում ենք այն հազարի տերևների վրա, կարող եք նաև որևէ հետաքրքիր ուտեստի շուրջ շարել, բայց խոստովանեք որ հետաքրքիր պատրաստման և մատուցման տարբերակ է
- Կարելի է և հենց այսպես հյուրերի ներկայությամբ կոտրել մուշտակն ու անմիջապես հյուրասիրել։
Ձուկը Ջեռոցում Աղի Մուշտակով Տեսանյութ
Դե ինչ Բարի ախորժակ։











