Այս բաղադրատոմսով ձուկը ջեռոցում գինիով հիանալի է ստացվում:
Ոչ մի բարդ բան չկա, ուղղակի ձուկը պետք է դնել ջեռոցում )
Իրականում, այս բաղադրատոմսի շնորհիվ բուրավետ ձկան համն ապխտածի նման կլինի: Ուտեստը նուրբ է, ախորժելի ու շատ համեղ։

Ձուկը ջեռոցում գինիով. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ծիածանափայլ իշխան 1 հատ մոտ 1 կգ
_Սոխ 2 հատ
_Սխտոր 6 պճեղ
_Սամիթ՝ ըստ ճաշակի
_Կիտրոն մի քանի օղակ
_Սպիտակ գինի
_Աղ, պղպեղ, բուսական յուղ

Ձուկը ջեռոցում գինիով. Պատրաստման եղանակը
_Ձուկը կտրել որովայնի երկայնքով և մաքրել, փորոտիքը հեռացնել, ձուկը լավ լվանալ և թղթե սրբիչներով չորացնել։
_Սոխը, սխտորն ու կիտրոնը մանր կտրատել, ցանկացած կանաչիներ կտրատել ըստ ճաշակի։
Հուշում․ կիտրոնի կեղևը մաքրեք, որպեսզի ձկանը դառնություն չհաղորդի։
_Ձուկը քսել աղով ներսից և դրսից, համեմել պղպեղով, համեմունքներով, բուսական յուղով։
_Որովայնի մեջ լցնել կիտրոնը, կանաչին, սոխն ու սխտորը։
_Վերցնել փայլաթիթեղը, ծալել երկու տակ ծալել ու ձկան չափով նավակ անել։
_Ձուկը դնել և վրան սպիտակ գինի լցնել: Պետք է ձուկը ընդամենը թաթախվի գինու մեջ, այնպես որ նավակի մեջ չափազանց շատ մի լցրեք։
_Ծածկել փայլաթիթեղով։
_Դնել 200 աստիճան տաքացրած ջեռոցը, եփել 40 րոպե։
_Ուզում եմ նշել, որ կարելի է ավելի երկար եփել, որպեսզի սոխն անպայման եփվի։
_Բայց, եթե սիրում եք մի քիչ խրթխրթան սոխ, ապա 20 րոպեն բավական կլինի։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ձուկը ջեռոցում աղի մուշտակով







