Ձուկը ջեռոցում. Առողջ և համեղ ճաշատեսակ

Ձուկը ջեռոցում ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ձուկը ջեռոցում թխած ոչ միայն համեղ է, այլև առողջարար։ Հատկապես եթե այն մատուցում եք կանաչիով, լոլիկի, կարտոֆիլի հետ:

Ձուկը ջեռոցում

Ձուկը ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձուկ 2 հատ

_Կարտոֆիլ 500 գր

_Սխտոր 4 պճեղ

_Լոլիկ 4 հատ

_Կիտրոն 1 հատ

_Սոխ 2 հատ

_Կարագ 30 գր

_Բուսական յուղ 2 ճաշի գդալ

_Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

_Կանաչիներ՝ ըստ ճաշակի

Ձուկը ջեռոցում

Ձուկը ջեռոցում. Պատրաստման եղանակը

_Ջեռոցի տապակը կամ կաղապարը ծածկել փայլաթիթեղով:

_Կարտոֆիլը կտրատել բարակ շերտերով, լցնել տապակի վրա։

_Սոուսի համար խառնել փափկած կարագը, բուսական յուղը, աղն ու պղպեղը՝ ըստ ճաշակի։

_Կանաչին մանր կտրատել ու ավելացնել սոուսին, խառնել ու լցնել կարտոֆիլի վրա։

_Թխել կարտոֆիլը 30 րոպե՝ 180 աստիճան ջերմաստիճանում։

_Սոխը կտրատել բարակ կիսաօղակներով, սխտորը մանր կտրատել։

_Նախ սոխը տապակել բուսայուղի մեջ մինչև կիսաեփ լինի, ավելացնել սխտորը և տապակել մի քանի րոպե։

_Սոխի և սխտորի մի մասը լցնել կարտոֆիլի վրա, վրան շարել լոլիկի շրջանակները, ձուկը, վրան ծածկել սոխով և լոլիկով։

_Կիտրոնը շրջանաձև կտրատել, դնել ձկան վրա ու թխել 40 րոպե։

Հուշում. նախքան ձուկը կարտոֆիլի վրա դնելը, այն պետք է լավ մարինացնել ձկան համար նախատեսված համեմունքներով, աղով և պղպեղով, երկու կողմից ձուկը յուղել բուսայուղով։

_Մատուցելիս ցանել թարմ կանաչիներ։

Ձուկը ջեռոցում

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ձուկը ջեռոցում աղի մուշտակով

Խնդրում ենք Գնահատեք