Բանջարեղենով ձուկը ջեռոցում ստացվում է բուրավետ, հյութալի և կծու նոտաներով։

Ձուկը ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձուկ 3 հատ
_Սմբուկ 1 հատ (ըստ ցանկության)
_Սոխ 1 հատ
_Քաղցր պղպեղ 1 հատ
_Աղ 1/2 թեյի գդալ
_Մայոնեզ կամ բուսական յուղ 3 ճաշի գդալ
_Պղպեղ, պապրիկա ըստ ճաշակի
_Չորացրած սխտոր 1/2 թեյի գդալ

Ձուկը ջեռոցում. Պատրաստման եղանակը
_Մաքրել, լվանալ, պատրաստել ձուկը և մասերի բաժանել։
_Ձուկը համեմել աղով, պղպեղով և այլ համեմունքներով՝ ըստ ճաշակի։
_Սմբուկը կտրատել շրջանակներով, պղպեղը՝ շերտերով, սոխը՝ կիսաօղակներով։
_Ձուկը խառնել բանջարեղենի հետ և համեմել մայոնեզով կամ բուսական յուղով։
_Թողնել մարինացվի 10 րոպե։
_Դրանից հետո բանջարեղենային զանգվածը լցնել ջեռոցի ամանի մեջ, վրան դնել ձուկը։
_Ջեռոցը տաքացնել 220 աստիճանով և թխել 20-30 րոպե։

Հուշում. Մատուցելուց առաջ ճաշատեսակին ավելացնել կանաչիներ: Ի դեպ, եթե թխելու ավարտից 5-7 րոպե առաջ հանեք ջեռոցից և խոշոր քերիչով քերած պանիր ցանեք, ավելի համեղ կստացվի։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ձկան խորոված հատուկ ցանցով







