Ձվածեղով կարկանդակ. Արագ թեթև նախաճաշ 

Ձվածեղով կարկանդակ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Շատ հետաքրքիր և պարզ բաղադրատոմսով Ձվածեղով կարկանդակ և ֆետա պանրով։ Բաղադրատոմսի յուրահատկությունը պատրաստման անսովոր ընթացքն է:

Ձվածեղով կարկանդակ

Ձվածեղով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր 2 բաժակ (ծավալը 250 գ)

_Կաթ 200 մլ

_Փխրեցուցիչ 1 տուփ

_Աղ 0,5 թեյի գդալ

_Ձու 8 հատ

_Ֆետա պանիր 200 գր

Ձվածեղով կարկանդակ

Ձվածեղով կարկանդակ

Ձվածեղով կարկանդակ. Պատրաստման եղանակը

_Ալյուրը մաղել և խառնել աղի և փխրեցուցիչի հետ։

_Լցնել կաթը և հունցել հարթ և ամբողջովին համասեռ խմոր։

_Խմորը ծածկել և թողնել 10-15 րոպե հանգստանա։

_Պանիրը պատառաքաղով մանրացնել կտորներով։

_Սեղանին ալյուր ցանել, խմորը դնել ու բաժանել 8 գնդիկի։

_Յուրաքանչյուր գնդիկ գրտնակել բարակ շերտով:

_Յուրաքանչյուրի վրա պանրի փշրանքներ ցանել, այնպես, որ մեջտեղի մասը դատարկ մնա։

_Մեջտեղում ձուն կոտրել և ծրարաձև ծալել, որպեսզի այն դուրս չհոսի։

_Տապակել տաք չոր կամ քիչ ձեթով տապակի մեջ։

_Դնել մատուցման ափսեի վրա, կարելի է վրան մի կտոր կարագ դնել։

Ձվածեղով կարկանդակ

Ձվածեղով կարկանդակ

Սա պարզապես կատարյալ նախաճաշ է, հատկապես, եթե ձուն նաև ցողված է ձվածեղի համեմունքներով և անուշաբույր կանաչիներով:

Բացի այդ, կարող եք նաև խմորը պատրաստել ֆրանսիական հացի նման՝ պարզապես ավելացնելով պրովանսյան կանաչիներ, քնջութի սերմեր:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Արագ նախաճաշ 2 րոպեում

Խնդրում ենք Գնահատեք