Ձվածեղ հավի լյարդով. Օգտակար և սննդարար ուտեստ

Ձվածեղ հավի լյարդով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ձվածեղ հավի լյարդով. Օգտակար և սննդարար ուտեստ

Հաճախ հանգստյան օրերին ջեռոցում պատրաստում եմ ձվածեղով հավի լյարդ: Ստացվում է զարմանալիորեն քնքուշ և փափուկ ուտեստ, որի բաղադրիչները կերակուրը շատ հագեցնող և համեղ են դարձնում:

Ի դեպ, ամռան սեզոնին սնկերի փոխարեն դդմիկ ու ծաղկակաղամբ եմ ավելացնում: Հիանալի ջեռեփուկ է ստացվում: Անպայման պատրաստեք այս պարզ ու սննդարար ուտեստը:

Այս ուտեստը կարելի է մատուցել ճաշի կամ ընթրիքի ժամանակ: Սա, անկասկած, հիանալի խորտիկ է: Ի դեպ, երբեմն նախորդ օրվա ընթրիքից մնացած լյարդը նույնպես կարելի է օգտագործել: Իսկ ձվի խառնուրդը կարելի է համեմել ըստ ճաշակի:

Ձվածեղ հավի լյարդով

Ձվածեղ հավի լյարդով. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Հավի լյարդ 600 գ
  • Գազար 1 հատ
  • Սոխ 2 հատ
  • Շամպինիոն 200 գ
  • Ձու 3 հատ
  • Թթվասեր 200 գ
  • Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի
  • Աղ` ըստ ճաշակի
  • Արևածաղկի ձեթ` ըստ ճաշակի

Ձվածեղ հավի լյարդով

Ձվածեղ հավի լյարդով

Ձվածեղ հավի լյարդով. Պատրաստման եղանակը

  1. Կտրատել սոխը և տապակել այն բուսական յուղով՝ նախապես տաքացրած տապակի մեջ, մինչև կիսաթափանցիկ դառնա:
  2. Գազարը քերել և լցնել սոխով տապակի մեջ: Եփել ևս 2 րոպե: Պատրաստի բանջարեղենը հավասարապես տարածել ջեռոցի ամանի մեջ:
  3. Սունկը մանր կտրատել և մոտ 4 րոպե տապակել յուղով: Լցնել այն գազարի և սոխի շերտի վրա:
  4. Լվանալ լյարդը, կտրատել կտորներով և տապակել 5 րոպե ուժեղ կրակի վրա, երբեմն խառնելով: Համեմել աղով, խառնել և լյարդը համաչափ լցնել սնկերի վրա:
  5. Ձվերը, թթվասերը, աղը և պղպեղը լավ խառնել և ստացված զանգվածը լցնել տապակի մեջ տարածված բաղադրիչների վրա:
  6. Տապակը 20-25 րոպեով դնել 180 ° C տաքացրած ջեռոցի մեջ:

Ձվածեղ հավի լյարդով

Ձվածեղը հավի լյարդով պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ձվածեղի ևս մի հետաքրքիր տարբերակի հետ ծանոթացեք ստորև

Խնդրում ենք Գնահատեք