Ձվով բլիթներ՝ լցոնված պանրով, լոլիկով և կանաչիներով, բայց ցանկացած մթերքով կարող եք պատրաստել։
Եթե նրբաբլիթներին ավելացնեք նաև կծու ախորժաբեր սոուսներ, սխտորի հավելումներ, ապա ընթրիքի համար նրբաբլիթները հիանալի են։

Ձվով բլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Ձու 6 հատ
_Կաթ 230 գր
_Ալյուր 130 գր
_Աղ՝ ըստ ճաշակի
_Պանիր 150 գր
_Կանաչ սոխ և սամիթ՝ ըստ ճաշակի
_Լոլիկ 150 գր


Ձվով բլիթներ. Պատրաստման եղանակը
_5 ձուն հարել կաթի և ալյուրի հետ, մինչև ամբողջովին համասեռ դառնա։
_Աղ անել զանգվածին ըստ ճաշակի, կարելի է ավելացնել համեմունքներ, պղպեղ, պրովանսյան կամ իտալական կանաչիներ, խառնել։
_Կանաչ սոխն ու սամիթը մանր կտրատել ու ավելացնել զանգվածին։
_Լոլիկները ընտրել խիտ, կտրատել խորանարդներով և ավելացնելով՝ նույնպես խառնել:
_Եթե լոլիկը հյութալի է, ապա նախ երկու մասի կտրել, թեյի գդալով միջուկը հանել և մանրացնել։
_Նրբաբլիթները պատրաստել սովորականի պես՝ տապակել, միայն թե մյուս կողմ շրջելիս վրան ցանել պանիրը և կիսով ծալել նրբաբլիթը, տապակել մի կողմը, հետո երկրորդ կողմը։


Նրբաբլիթները գրեթե պիցցա են, սա շատ պարզ, ախորժելի և հագեցնող ուտեստ է։ Կարելի է ավելացնել երշիկի կտորներ, խոզապուխտ և նախապես տապակած շամպինիոններ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Պիցցա առանց խմոր թխելու







