Ձվով կոտլետներ. Դյուրամարս, թեթև նախաճաշ

Ձվով կոտլետներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ձվով կոտլետներ. Դյուրամարս, թեթև նախաճաշ

Գարնանային համով համեղ կոտլետները ձվերով և կանաչ սոխով տալիս են և մարմնի հագեցում, և թեթևության զգացում: Նման կոտլետները կդառնան փրկություն, երբ հյուրերն արդեն ճանապարհին են, իսկ սառնարանում շատ բան չկա):

Իսկ եթե լուրջ, կոտլետները շատ համեղ և ախորժելի են, և նույնիսկ գարնան բույր ունեն, ձեզ դուր կգան:

Ձվով կոտլետներ

Ձվով կոտլետներ. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Ձու (խաշած) 6-7 հատ

_Հում ձու 1 հատ

_Կանաչ սոխ մի փունջ

_Սամիթ՝ ըստ ճաշակի

_Սպիտակաձավար մի քանի ճաշի գդալ

_Ալյուր 1 ճաշի գդալ

_Թթվասեր 1 ճաշի գդալ

_Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Ձվով կոտլետներ

Ձվով կոտլետներ. Պատրաստման եղանակը

_Ձվերը պինդ խաշել: Մանրացնել դրանք խոշոր քերիչով:

_Լվանալ և մանրացնել սոխը և սամիթը:

_Ձվերը խառնել սոխի և սամիթի հետ, խառնել:

_Ավելացնել մաղած ալյուրը, սպիտակաձավարը, աղը, պղպեղը և հում ձուն:

_Թաց ձեռքերով ձևավորել կոտլետներ և տապակել լավ տաքացրած արևածաղկի ձեթով:

_Տապակել երկու կողմից՝ մի կողմը կափարիչով ծածկված, մյուս կողմն՝ առանց ծածկելու:

_Պատրաստի կոտլետները դնել թղթե սրբիչի վրա, ավելորդ յուղը հեռացնելու համար:

Ձվով կոտլետներ

Անուշաբույր նուրբ կոտլետները հալվում են բերանում, համեղ են և շատ մատչելի:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Համեղ նախաճաշ

Խնդրում ենք Գնահատեք