Ձվով և կարտոֆիլով ջեռեփուկ պատրաստեք, երբ սովորական ուտեստները ձանձրացրել են: Նույնիսկ այնպիսի սիրված մթերքը, ինչպիսին կարտոֆիլն է, դառնում է հոգնեցուցիչ: Անշուշտ, յուրաքանչյուր տնային տնտեսուհի մտածում է, թե ինչպես պետք է սովորական եղանակով կարտոֆիլ պատրաստել ընտանիքի ճաշացանկը բազմազանացնելու համար: Պատասխանը չափազանց պարզ է. Դուք պետք է փորձեր կատարեք:
Այսպիսով, առաջարկում ենք կարտոֆիլի այս անսովոր բաղադրատոմսն անակնկալով:
Կհամոզվեք, որ նման կարտոֆիլ պատրաստելը շատ հեշտ է, չնայած գաղափարն ինքնին շատ յուրօրինակ է:
Ձվով և կարտոֆիլով ջեռեփուկ.Անհրաժեշտ բաղադրիչներ
_Կարտոֆիլ 1 հատ
_Կարագ 10 գ
_Ձու 1 հատ
_Բուլղարական պղպեղ 1 հատ
_Կանաչիներ՝ ըստ ճաշակի
_Խոզապուխտ՝ ըստ ճաշակի
_Կոշտ պանիր՝ ըստ ճաշակի
_Աղ՝ ըստ ճաշակի
_Սև պղպեղ (աղացած)՝ `ըստ ճաշակի


Ձվով և կարտոֆիլով ջեռեփուկ. Պատրաստման եղանակը
_Վերցնել արդեն ջեռոցում եփված կարտոֆիլը և գդալով միջուկը հանել:
_Կարտոֆիլի փոսիկի մեջ հալված կարագ քսել օգտագործելով սիլիկոնային խոհարարական խոզանակ: Համեմել աղով և պղպեղով:
_Մեջը լցնել քերած պանրը, որից հետո կտրատած բանջարեղենը,, կանաչեղենը և խոզապուխտըը:
_Լցնել կարտոֆիլը կիսով չափ, վրան կոտրել մեկ ձու: Ձվի վրա մի փոքր աղ և քերած պանիր ցանել:
_Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և կարտոֆիլը տապակել մոտ 20 րոպե:

Ուտեստը մատուցել տաք վիճակում, այն կարելի է զարդարել կանաչիներով կամ վրան լցնել ցանկացած տնական սոուս:
Ձվով և կարտոֆիլով ջեռեփուկը պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ծույլ Լազանյա լավաշով








