Ճակնդեղով և կաթնաշոռով գնդիկներ. Նյոկի

Ճակնդեղով և կաթնաշոռով գնդիկներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ճակնդեղով և կաթնաշոռով գնդիկները շատ համեղ են և չափազանց հեշտ են պատրաստվում: Բանջարեղանային կոլոլակի այս տարբերակը բազմաթիվ անուններով է հայտնի աշխարհի տարբեր երկրներում, քանի որ նվաճել է շատերի սրտերը:

Այս ուտեստի համար շատ տարբերակներ կան, այն կարելի է պատրաստել գրեթե ցանկացած մթերքից: Մենք առաջարկում ենք այս մեկը` կաթնաշոռով և ճակնդեղով: Նրանք ոչ միայն անսովոր և զարմանալի համ, այլև հիանալի տեսք կտան ձեր ուտեստին: Եվ դուք կարող եք հանգիստ կերպով հյուրասիրել նաև բուսակեր հյուրերին, եթե բաղադրատոմսից բացառեք ձուն:

Ճակնդեղով և կաթնաշոռով գնդիկներ

Ճակնդեղով և կաթնաշոռով գնդիկներ. Բաղադրությունը

_Կաթնաշոռ 300 գ

_Ճակնդեղ 2 հատ

_Պարմեզան 70 գ

_Ձու 1 հատ

_Պրովանսյան կանաչիներ 1 թեյի գդալ

_Ցորենի ալյուր 100 գ

_Սերուցք 100 մլ

_Կարագ 1 ճաշի գդալ

_Ձիթապտղի յուղ 2 ճաշի գդալ

_Աղը` ըստ ճաշակի

_Սև պղպեղը (աղացած)` ըստ ճաշակի

Ճակնդեղով և կաթնաշոռով գնդիկներ

Ճակնդեղով և կաթնաշոռով գնդիկներ. Պատրաստում

_Խաշել ճակնդեղը, կտրել մեծ խորանարդներով և մանրացրեք դրանք բլենդերի մեջ: Ստացված խառնուրդը քամել թանզիֆով (մառլյայով) և հեռացնել առաջացած հյութը:

_Խառնել կաթնաշոռը, մանրացված ճակնդեղը, ձուն, ալյուրը, 50 գ պարմեզան պանիրը, աղը, պղպեղը:

_Պրովանսյան կանաչիները լցնել եռացրած աղ արած ջրի մեջ, երկու գդալի օգնությամբ պատրաստել գնդիկներ և եփել 7 րոպե: Դրանից հետո ցանցկեն գդալով դրանք հանել կաթսայից:

_Տապակի մեջ տաքացնել կարագը և ձիթապտղի յուղը, դրա վրա լցնել գնդիկները, լցնել սերուցքը և շոգեխաշել մինչև թանձրանալը:

_Պատրաստի ուտեստը շարել մատուցման ափսեի վրա և վրան շաղ տալ մնացած քերած պարմեզանը:

Ճակնդեղով և կաթնաշոռով գնդիկներ

Ճակնդեղով և կաթնաշոռով գնդիկների համար ավելի լավ է օգտագործել եղեսպակի, մարջորանի և ռեհանի խառնուրդը, և եթե ձեզ դուր է գալիս խնկունին, կարող եք նաև դա ավելացնել: Ճաշատեսակը մատուցեք ձեր նախընտրած սոուսով և ուրախացրեք ձեր ընտանիքին և հյուրերին:

Ճակնդեղով և կաթնաշոռով գնդիկները պատրաստ են:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք