Ճավիկ Տոլմա․ Տոլմա մեր Ազգային Խոհանոցից անմահական նուրբ և համեղ

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր Ճավիկ տոլմա ենք փաթաթելու, մեր ազգային խոհանոցի հերթական զարդը։ Մեծ հպարտություն և ոգևորություն եմ զգում ամեն անգամ հին հայկական ուտեստ պատրաստելիս, պարզապես նախապես եմ ցանկանում զգուշացնել, որ ներկայացնում եմ պատրաստման իմ տարբերակը, որը կարող է էապես տարբերվել ձեր իմացածից կամ մեր տատիկների պատրաստածից։

Ճավիկ Տոլմա․ Տոլմա մեր Ազգային Խոհանոցից անմահական նուրբ և համեղ

Ճավիկ Տոլմա Բաղադրիչներ

  • Կանաչ բազուկի տերևներ
  • Հավի կրծքամիս — 2 կտոր
  • Սոխ — 1 հատ
  • Սխտոր — 2 ատամ
  • Բլղուր — 200 գր․
  • Ձու — 1 հատ
  • Համեմ 1 կապ
  • Համեմունքներ՝ սարի Ծիթրոն, Սումախ, հավի կրծքամսի համեմունք, սև փոշի պղպեղ

Ճավիկ Տոլմա Պատրաստումը

  • Նախ պատրաստենք ճավիկ տոլմա յի մեր խճողակը․ այսօր ես վերցրել եմ հավի կրծքամիս, որն իհարկե կարող էր լինել տավարի փափկամիս, ինչպես մյուս տոլմաներում, բայց այսպես շատ թեթև տոլմա է ստացվում և բազուկի հետ շատ է սազում
  • Սոխ և սխտորը առատ եմ վերցրել այսօր, թե առողջարար է և թե համ ու հոտը կապահովի
  • Հարիչին օգնելու համար մանրացնենք
  • Կանաչիներից կարելի էր իհարկե խառը կանաչի վերցնել, բայց ես միայն համեմ եմ վերցրել
  • Կեսը կուղարկենք հարիչի տարայի մեջ, մնացած կեսը կտրատելով կմանրացնենք և այդպես կավելացնենք խճողակին
  • Մինչ հարիչը իր գործը կանի մենք էլ կանաչին կկտրատենք

Ճավիկ Տոլմա․ Տոլմա մեր Ազգային Խոհանոցից անմահական նուրբ և համեղ

  • Ահա հարեցինք զանգվածը, տատիկս պարտադիր թրջած բլղուր էր ավելացնում խճողակին, բայց ձեր թույտվությամբ ես չեմ ավելացնի բլղուր այսօր, հակառակ դեպքում փոքրիկներս չեն ուտի
  • 1 հավկիթ կոտրենք մեջը
  • Ավելացնենք մեր կտրատած համեմի մի մասը
  • Սարի ծիթրոնը մեր անուշաբույր ավանդական, խենթանում եմ մեր ասյ հաեմունքի համար, ոչ մի օրեգանո կամ այլ անուշաբույր համեմունք չի հասնի մեր ծիթրոնին
  • Անգամ չոր վիճակում խենթացնող բույր է արձակում, սա պարտադիր է այս տոլմայի խճողակում
  • Աղ ենք լցնում
  • Եվ այս խճողակի ամենակարևոր համեմունքներից մեկն էլ Սումախն է թթվաշություն հաղորդելու համար
  • Հավի մսի համեմունքը լրացուցիչ համի համար, յուրաքանչյուրից կես թեյի գդալը բավական է
  • Սև պղպեղն էլ կծվության համար ավլեացնենք, խառնենք դնենք կողքի
  • Փորձեք հնարավորինս լայն տերևներով բազուկի ճավեր գնել, որ հարմար լինի փաթաթել
  • Կաթսայի տակ կարագ ենք դնում, կարելի է և խճողակի մեջ կարագը դնել
  • Սկսում ենք արդեն փաթաթել մեր ճավիկ տոլման
  • Եթե լայն են տերևները ապա կարելի է եզրերից վրա բերել մի փոքր և փաթաթել, եթե նեղ են առանց կողքերից փակելու կարելի է փաթաթել, միևնույն է կողքերից դուրս չի գա, մի փոքր եռ գալուց հետո պնդանում կծկվում և ապահով կլորանում են տոլմաները
  • Կարող եք կրկնապատկել չափաբաժինները, եթե հյուրեր ունեք կամ բազմանդամ ընտանիք եք, վերջում սիրում եմ տոլմայի խճողակից կոլոլակներ դնել տոլմայի վրա, հատկապես որ լայն տերևներս էլ սպառվեցին
  • Այս բույրը պարզապես դարերից հայկական խոհանոցից եկող խենթացնող բույր է, որը հավաքում է բոլորին ճաշի
  • Անչափ նուրբ համեղ տոլմա ստացվեց, փորձեք․ կանաչ բազուկը դեռ բոլորովին մատղաշ է, ճավիկ տոլմա փաթաթելու ճիշտ ժամանակն է։

Ճավիկ Տոլմա․ Տոլմա մեր Ազգային Խոհանոցից Տեսանյութ

Դե ինչ, բարի ախորժակ։

Խնդրում ենք Գնահատեք