Ճզմած կարտոֆիլ ջեռոցում. Գեղեցիկ և համեղ ընտանեկան ուտեստ

ճզմած կարոֆիլ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Իմ ճաշացանկի զարդն է Ճզմած կարտոֆիլ ջեռոցում, որը պատրաստում եմ վառարանում: Իսկ եթե մսի միջուկ ավելացնեք, ապա կստանաք լիարժեք ճաշ կամ ընթրիք: Իմ ընտանիքը սիրում է կծու կարտոֆիլ, ուստի ամեն հանգստյան օրերին ես նոր տարբերակ եմ պատրաստում:

Այսօր ես որպես լցոն օգտագործեցի տաք պապրիկայով չորիզո երշիկ: Բայց նման մթերքները միշտ չէ, որ ձեռքի տակ են լինում: Ամենահարմար փոխարինողը խոզապուխտն է: Դա էլ չունե՞ք, պատրաստեք սոուս՝ խառնելով յուղը, սխտորը և կանաչիները: Ի դեպ, այս սոուսը սառույցի ամաններում կարելի է սառեցնել խորանարդներով և հետագայում օգտագործել, ըստ անհրաժեշտության:

ճզմած կարոֆիլ

Ճզմած կարտոֆիլ ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարտոֆիլ 1,5 կգ

_Կարագ 120 գ

_Արևածաղկի ձեթ 4 ճաշի գդալ

_Բուլղարական պղպեղ 1 հատ

_Խոզապուխտ ​​100 գ

_Սխտորի փոշի 1 թեյի գդալ

_Համեմունք կարտոֆիլի համար 1 թեյի գդալ

_Տմին 2 պտղունց

_Կանաչիներ 0,5 թեյի գդալ

_Աղ՝ ըստ ճաշակի

_Պղպեղի խառնուրդ `ըստ ճաշակի

Ճզմած կաչտոֆիլ

Ճզմած կաչտոֆիլ

Ճզմած կարտոֆիլ ջեռոցում. Պատրաստման եղանակը

_Կարտոֆիլը մաքրել և եփել աղ արած ջրով: Ընտրեք մոտավորապես նույն չափի և ձևի կարտոֆիլներ։

_Ջեռոցի տապակը փայլաթիթեղով ծածկել, վրան շարել դեռ տաք կարտոֆիլը և յուրաքանչյուրը սեղմել գդալով, մի փոքր ճզմելով:

_Երշիկը և բուլղարական պղպեղը կտրել փոքր խորանարդներով, մանր կտրատել կանաչիները:

_Խառնել իրար, ավելացնել համեմունքներ, արևածաղկի յուղ և հալված կարագ, լավ խառնել ամբողջ ստացված զանգվածը։

_Լցոնը հավասարապես տարածել կարտոֆիլի վրա: Թխել 200 աստիճան տաքացրած ջեռոցում 20-25 րոպե:

Ճզմած կաչտոֆիլ

Այս ուտեստը կարող եք մատուցել հենց ջեռոցի ամանի մեջ: Ցանկության դեպքում պատրաստ լինելուց 5 րոպե առաջ կարող եք քերած պանիր շաղ տալ ուտեստի վրա: Բայց նույնիսկ առանց դրա՝ այն համեղ է ստացվում: Նման հագեցնող ընթրիքից հետո երկար ժամանակ չեք ցանկանա ուտել:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Տապակած կարտոֆիլ դդումով

Խնդրում ենք Գնահատեք