Ճոխ ընթրիք. Արտակարգ համեղ ուտեստ աղացած մսով և կարտոֆիլով

Ճոխ ընթրիք ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Տատիկի բաղադրատոմսով պատրաստված Ճոխ ընթրիք մատուցեք և զարմացրեք հյուրերին:

Հետաքրքիր ընթրիք համեղ տապակած կարտոֆիլով և նրբահամ, աղացած տավարի մսով ուտեստ: Սեղանին ավելացրեք նաև թարմ բանջարեղենով աղցան և արտակարգ համեղ հյուրասիրությունը պատրաստ է:

Ճոխ ընթրիք
Ճոխ ընթրիք. Անհրաժեշտ բաղադրիչները

_ սպիտակ հաց 200 գ

_ կաթ 1 բաժակ

_ տավարի աղացած միս 1 կգ

_ պանիր 200 գ

_ ձու 3 հատ

_ աղ, պղպեղ, համեմունքներ, համեմի սերմեր, կանաչիներ

_ մշկընկույզ 1 թեյի գդալ;

_ պաքսիմատ 2 ճաշի գդալ

_ տանձ 1 հատ

_ սոխ 1 հատ

Ճոխ ընթրիք Ճոխ ընթրիք
Ճոխ ընթրիք. Պատրաստման եղանակը

_ Հացը կտրատել փոքր խորանարդիկներով, լցնել կաթը և թողնել 15 րոպե, որպեսզի ուռչի։

_ Մանր կտրատել կանաչ սոխը և ցանկացած կանաչի ըստ ճաշակի:

_ Հացը պատառաքաղով մանրացնել մինչև հարթ լինի և խառնեք աղացած մսի հետ, հիմա ավելացրեք սոխ և կանաչիներ։

_ Լցնել միջին քերիչով քերած պանիրը։

_ Ձվերը կոտրել աղացած մսի վրա, հունցել մինչև հարթ լինի:

_ Լցնել աղ և պղպեղ, տարբեր համեմունքներ, անպայման մշկընկույզ և համեմի սերմ, մնացածը՝ ըստ ճաշակի և խառնել։

_ Սոխը կտրատել խորանարդիկներով։

_ Ձեռքերը յուղել բուսայուղով։

_ Աղացած մսի զանգվածը երկու մասի բաժանել ու յուրաքանչյուրից մեծ կոտլետներ ենք կազմել։

_ Ձևամանի մեջ լցնել սոխը, դնել մեծ կոտլետները, վրան ցանել համեմ և մշկընկույզ։

_ Թխել 180 աստիճանով մոտ 1 ժամ, մինչև պատրաստ լինի։

_ Այս ընթացքում կարելի է տապակել կարտոֆիլը և պատրաստել աղցան։

Ճոխ ընթրիք

Նման պարզ, բայց շատ համեղ ընթրիքը հիանալի է ընկերական երեկույթի համար:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ամենաարագ և համեղ ընթրիքը

Խնդրում ենք Գնահատեք