Մածունով բլիթներ նախաճաշի համար. Առավոտյան կհասցնեք արագ պատրաստել այս համեղ ու հագեցնող ուտեստը

Մածունով բլիթներ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Մածունով բլիթներ. Արագ կարկանդակներ հյութալի միջուկով:

Մածունն այնքան բազմակողմանի մթերք է, որ այն ավելացնում են տորթերի, նրբաբլիթների, խմորեղենի պատրաստման ժամանակ:

Մածունի լրացուցիչ առավելությունն է, որ այն դիետիկ է։ Այսինքն՝ նկատելիորեն ավելի քիչ կգիրանաք, եթե օգտագործեք դրանով պատրաստված խմորեղենը։

Այսօր այս կաթնամթերքով կպատրաստենք հետաքրքիր թեթև բլիթներ։

Մածունով բլիթներ

Մածունով բլիթներ. Բաղադրիչները

_ ալյուր — 350 գ

_ կանաչ սոխ — 1 փունջ

_ մածուն — 200 մլ

_ աղ — 1 թեյի գդալ

_ սոդա — 0,5 թեյի գդալ

_ պանիր — 60 գ

_ բուսական յուղ — 30 մլ

_ հավի ձու — 3 հատ

Մածունով բլիթներ Մածունով բլիթներ

Մածունով բլիթներ. Պատրաստման եղանակը

_ Ձվերը նախապես պինդ խաշել և դնել սառը ջրի մեջ, մինչև սառչի։

_ Մի ամանի մեջ միացնել ալյուրը, սոդան, կես թեյի գդալ աղը, մածունը և բուսական յուղը։ Հունցել պինդ և չկպչող խմոր։

_ Խմորը 20 րոպե թողնել թաղանթով ծածկված՝ տաք տեղում։

_ Պանիրը մանր քերիչով մանրացնել, ձվերն ու սոխը մանր կտրատել։

_ Պանիրը, ձուն ու սոխը խառնել, միջուկին աղ անել։

_ Խմորը բաժանել երկու հավասար մասերի, յուրաքանչյուրը գրտնակել 1 մմ հաստությամբ մեծ շերտերով։

_ Մի շերտից բաժակի օգնությամբ կտրել շրջանակներ՝ բլիթներ պատրաստելու համար։

_ Բոլոր շրջանակների վրա լցնել միջուկից մեկ ճաշի գդալ, և ամբողջը ծածկել խմորի երկրորդ շերտով։

_ Մատներով նշել միջուկը ծածկած խմորի եզրերը՝ այդպիսով միացնելով վերին և ստորին շերտերի խմորները։

_ Նորից բաժակով կտրել շրջանակները, արդեն ստանալով միջուկով բլիթներ:

_ Տապակի մեջ տաքացնել բուսայուղը և բլիթները դնել, տապակել դրանք երկու կողմից, մինչև ոսկե դարչնագույնը:

Արդյունքում կունենանք համեղ բլիթներ՝ պանրի միջուկով։

Մածունով բլիթներ

Արևածաղկի ձեթի փոխարեն կարելի է կարագ օգտագործել, բայց այն ավելի շատ կպահանջվի ուտեստը պատրաստելու համար։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կարտոֆիլով կարկանդակներ

Խնդրում ենք Գնահատեք