Պատրաստենք Մածունով կարկանդակներ, որոնք դասական են իրենց բնույթով:
Կարտոֆիլի միջուկով կարկանդակների այս բաղադրատմոսով խմորը շատ փափուկ է, փարթամ, լավ է պահում ձևը, երկար ժամանակ թարմ է մնում։

Մածունով կարկանդակներ. Անհրաժեշտ բաղադրիչները
_ մածուն 250 մլ
_ ալյուր 450 գ
_ ձու 1 հատ
_ թթվասեր 1 ճաշի գդալ
_ շաքարավազ 1 ճաշի գդալ
_ աղ 0,5 թեյի գդալ
_ փխրեցուցիչ 1 ճաշի գդալ
_ բուսական յուղ 1 ճաշի գդալ
Միջուկը պատրաստելու համար անհրաժեշտ է.
_ կարտոֆիլի պյուրե

Մածունով կարկանդակներ. Պատրաստման եղանակը
_ Բոլոր մթերքները պետք է լինեն սենյակային ջերմաստիճանում, որպեսզի խմորը միատարր լինի, այնուհետև բարձրանա և լավ թխվի։
_ Մածունը, ձուն, աղը, շաքարավազը, թթվասերը խառնել մինչև միատարր վիճակը։
_ Ալյուրը մաղել և աստիճանաբար ավելացնել զանգվածին, հունցել փափուկ խմոր։
_ Աստիճանաբար ավելացնել փխրեցուցիչը և մնացած ալյուրը։
_ Ձեռքերը յուղել բուսայուղով և խմոր հունցել, որպեսզի զանգվածն ավելի խտանա և չկպչի։
_ Ծածկեք և թողեք 15 րոպե։
_ Պատրաստեք համեղ կարտոֆիլով միջուկ՝ տապակած սոխով, սամիթով և համեմունքներով։ Կարող եք նաև կարտոֆիլին հարմար համեմունքներ ավելացնել։
_ Այս միջուկով կարկանդակներ ձևավորեք։
_ Ստացված ծավալով խմորից ստացվում է մոտ 20 հատ։
_ Կարկանդակները տապակել թավայի մեջ, մինչև կարմրեն։

Սա շատ լավ բաղադրատոմս է: Մածունի և յուղալի թթվասերի շնորհիվ խմորը նուրբ է և փափուկ։ Եթե ցանկանում եք, փոխարինեք փխրեցուցիչը սոդայով. ֆերմենտացված կաթի միջավայրում այն ավելի ակտիվ և ավելի լավ է գործում, քան փխրեցուցիչը:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ընտիր պեռաշկի







